«Առաքելություն Հայաստան» բարեգործական ճաշարանը բազմաթիվ սոցիալապես անապահով կապանցիների ապավենն է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » «Առաքելություն Հայաստան» բարեգործական ճաշարանը բազմաթիվ սոցիալապես անապահով կապանցիների ապավենն է


«Առաքելություն Հայաստան» բարեգործական ճաշարանը բազմաթիվ սոցիալապես անապահով կապանցիների ապավենն է

 

Հեղինակ.

 

«Առաքելություն Հայաստան» բարեգործական ճաշարանը բազմաթիվ սոցիալապես անապահով կապանցիների ապավենն է


Հենրիին Կապանում բոլորն են ճանաչում։ Նա ամեն օր քաղաքի կենտրոնից ավտոբուսով Ձորք թաղամաս է հասնում՝ բարեգործական ճաշարանից օգտվելու համար։ Ասում է, այստեղ լավ են վերաբերվում իրեն։

Թիվ 13 նախակրթարանի առաջին հարկում տեղակայված բարեգործական ճաշարանը տարիներ շարունակ սպասարկում է քաղաքի սոցիալապես անապահով ու հաշմանդամություն ունեցող բնակիչներին։ Մոտ 100 քաղաքացի ամեն օր առավոտից մինչև ժամը 2ն ընկած հատվածում գալիս և ստանում է իր բաժին կերակուրը։ 80 շահառուներ էլ «Առաքելություն Հայաստան» կազմակերպության կողմից աջակցություն են ստանում տներում՝ լինեն խնամքի,թե հիվանդության հարցեր։ Ճաշարանի գլխավոր խնդիրներից մեկը համայնքի աջակցությունն է այս գործում։ Վերջերս այդ աջակցության բացակայության պատճառով ճաշարանը մոտ մեկ ամիս փակել էր հյուրընկալ դռները շահառուների առաջ, սակայն Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի նախաձեռնությամբ հարցը լուծում ստացավ։

Հացը ճաշարանը ստանում է «Կապան հաց» ընկերությունից, իսկ չոր սնունդը «Օհանջանյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից։ Մեծ օգնություն են ստանում նաև շահառուների տեղափոխման հարցում։ Արդեն 3 տարի է "Լավ ընկեր" ՍՊԸ-ի աջակցությամբ նրանք անվճար են օգտվում ավտոբուսներից։

83 տարեկան Կոլյա պապը Հունան Ավետիսյան փողոցից է այստեղ հասնում։ Այսօր մակարոնով ապուր ու հաճարով փլավ կերան։ Իսկ վաղը բորշի ու բրնձով շիլայի ախորժակով է գալու։

Քրիստինեն էլ Բաքվի իրադարձությունների հետևանքով է Կապանում հայտնվել ՝ այկդպես էլ մինչ օրս չկարողանալով բարելավվել իր կենցաղը։ Ապրում է ճաշարանի հույսին, պետությունից ոչինչ չի ստանում, նպաստառու չէ։ Ինքնամփոփ է, իր մասին շատ խոսել չի սիրում։

«Առաքելություն Հայաստան» բարեգործական ճաշարանը տանիքի խնդիր ունի։ Լյովա Պողոսյանը մտադիր է դիմել քաղաքապետարան, որ մանկապարտեզի նորոգման ծրագրում նաև իրենց փոքրիկ կտուրը ներառեն։


Մարգարիտա Մանուկյան

Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!