Քաղաքային աղմուկը անհանգստացնում է կապանցիներին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Քաղաքային աղմուկը անհանգստացնում է կապանցիներին


Քաղաքային աղմուկը անհանգստացնում է կապանցիներին

 

Հեղինակ.

 

Քաղաքային աղմուկը անհանգստացնում է կապանցիներին


Այս գեղեցիկ հրավառությունը մարդկանց մի մասին ուրախացնում է, իսկ մյուսներին, օրինակ ծեր ու հիվանդ բնակիչներին, նորածին երեխաներին ու փոքրիկներին՝ սարսափեցնում ։ Խոսքն իհարկե այն մասին է, երբ այդ հրավառությունն անցկացվում է գիշերային ամենաանսպասելի ժամերին.ավանդույթ է դարձել ՝ յուրաքանչյուր հասրանիքի ու տարեդարձի մասին պետք է տեղյակ լինեն առանց բացառության բոլոր բնակիչները։ Մինչդեռ պատերազմից , վերջին շրջանում էլ երկրաշարժից վախեցած մարդկանց համար դա իսկապես վտանգավոր է։ Հաճախ ենք նկատում, երբ մի շենքում մահ են սգում, իսկ հարակից ռեստորանից բարձր տոնական երաժշտություն է հնչում ու հրավառություն լինում.պատահում է նաև, որ խնջույքից հետո հաշիվներ են պարզում։ Սա թերևես ցավալի փաստերից է, որ անհանգստացնում է կապանցիներին։ Մեր հարցման մասնակիցները փորձում են հավատալ, որ մի օր մեր մեջ ևս վերանալու են բարձր ազդանշանների ու տղայական «ռազբորկեքի» ուղեկցությամբ մեքենա վարելը, բնակելի շենքերին հարակից զվարճանքի սրահներից աղմկոտ երաժշտությունն ու տարաբնույթ հարայհրոցներն ու վայնասունները, իսկ մինչ այդ պետք է դիմանան՝ իրենց առողջության հաշվին։

«Ալ ներվերներս ալա քայքայվա պրծա է։ Մաշինա քյունումա կյամա, , մին տըսնումս սիգնալա տամ, կլոխներս տանում»։
«Մենք ապրում ենք Շահումյան փողոցում, Պրինցի հարևանությամբ, լինում են դեպքեր, որ շատ են խանգարում, բայց որ ասեմ շատա, չէ»։
«Մեզ մոտ Եվրոպական երկրների համեմատ տարբերությունը շատ մեծ է, իհարկե բացասական առումով։ հնարավոր չէ առանց աղմուկ, որովհետև մեքնենաներն օրեցօր շատանում են, պետք է, պետք է վերահսկվի»։
«Շաբաթ-կիրակի օրերին սալյուտներն են շատ խանգարում, աշխատողն արդեն քնած ա լինում, մեկ էլ աղմուկից արթնանում է, կամ երաժշտությունը գոնե չհնչի էդ ժամերին»։

Այսօր եվրոպական երկրներում աղմուկը որպես զենք են օգտագործում, չէ որ այն սպանում է ուղեղի բջիջները։ Մեզ մոտ աղմուկի աղբյուր են նաև նորօրյա սովորույթները, օրինակ հարսանեկան ազդանշանային երթը ողջ քաղաքով։ Կապանի քաղաքապետի խորհրդական Նորայր Հարությունյանի խոսքով, ըստ օրենքի ժամը 23,00-ից հետո լռությունը խախտողները պետք է ենթարկվեն վարչական տույժի և տուգանքների։

«Այդ օրենքը տարածվում է ժամը 23,00-ից մինչև առավոտյան 7-ը։ Առաջին կետով նախազգուշացնում են, 2րդ կետով՝ նվազագույն աշխատավարձի 40-նապատիկ չափով։ Իսկ եթե հրավառությունն է աղմուկի աղբյուրը, նախազգուշացումից հետո շարունակվելու դեպքում նվազագույն աշխատավարձի 300-ապատիկ չափով տույժ և տուգանքի է սահմանված»։

Այն բնակիչները, ովքեր անհանգստացած են այս խնդրով, եթե իհարկե արտակարգ իրավիճակ չէ և շտապօգնության կամ հրշեջ ծառայության մեքենաների ձայնից չէ, որ դժգոհ են, կարող են դիմել քաղաքապետարան , որն էլ իր հերթին կդիմի համապատասխան մարմիններին և խնդիրն ըստ օրենքի լուծում կստանա։


Մարգարիտա Մանուկյան
նկարները՝ www.lady.ru
fire-studio.ru
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!