Կապանում բացվեց մարզի ամենախոշոր Vega խանութ-սրահը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանում բացվեց մարզի ամենախոշոր Vega խանութ-սրահը


Կապանում բացվեց մարզի ամենախոշոր Vega խանութ-սրահը

 

Հեղինակ.

 

Կապանում բացվեց մարզի ամենախոշոր Vega խանութ-սրահը


Կապանի Շահումյան փողոցում բացվեց Վեգա գոլդ խանութ-սրահների ցանցի Սյունիքի ամենախոշոր մասնաճյուղը։ Բացման արարողությանը հրավիրված էին մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, քաղաքի հանրակրթական և նախակրթական հաստատությունների տնօրեններ ։ Այս ամենը ինքնանպատակ չէր։ Խանութը բացման առթիվ քաղաքի 13 նախակրթարաններին միկրոալիքային վառարաններ նվիրեց, բարեգործական ճաշարանին և համար 13 միջնակարգ դպրոցին էլ հեռուստացույցներ։ Քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը խանութ –սրահի ողջ ցանցի անձնակզմին շնորհավորելուց զատ, նշեց նաև, որ Կապանում բացվող ցանկացած ընկերությունից ակնկալում է կապանցիների շահերի հետ հաշվի նստելն ու համագործակցելը։

« Հուսով եմ և ակնկալում եմ, որ նման ընկերությունները Կապանում ունենալով և տարածելով իրենց բիօզնեսները պետք է համագործակցեն քաղաքապետարանի հետ, մասնակցեն մեր սոցիալական ծրագրերին։ Այսօր ընկերությունը նախատեսել է նվերներ մանկապարտեզներին, դրանք կենցաղային ապրանքներ են, որոնք անհրաժեշտ են ։ Ուրախալի է»։

Վեգա խանութների ցանցի գլխավոր մենեջերի խոսքով մարկետինգային ուսումնասիրությունների արդյունքում բազմիցս համոզվել են , որ Կապանը ակտիվ զարգացող քաղաքներից է, և այդ է պատճառը, որ ցանցի 15րդ խոշոր սրահը բացվել է հենց մարզկենտրոնում։

«Այսպիսի ինտենսիվ զարգացող քաղաքում Վեգան չի կարող ներկա չլինել։ Չնայած նրան, որ արդեն 8 տարի ունեցել ենք այստեղ փոքրիկ խանութ, որոշում ընդունվեց, որ փոխենք խանութի մասշտաբները։ Այն Վեգայի ընդհանուր ցանցի Հայաստանի մասշտաբով ամենագեղեցիկ խանութներից մեկն է»,- ավելացրեց Վեգա խանութների ցանցի գլխավոր մենեջեր Արթուր Չոբանյանը։

Խանութ-սրահի Կապանի մասնաճյուղի տնօրեն Գարեգին Գրիգորյանը համար 13 միջնակարգ դպրոցի շրջանավարտն է, այդ պատճառով է հենց հարազատ կրթօջախին ներառել բարեգործական ծրագրում։ Դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը շեշտեց, որ այսպիսի խանութների ավելացումը քաղաքում խթանում է առևտրային մշակույթի զարգացումը և որակի բարձրացումը։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել ԳԱրեգին Գրիգորյանին հարզատ կրթօջախին սատար կանգնելու համար։ Իր նվիրած հեռուստացույցը կօգտագործվի դպրոցում ուսումնական և դաստիարակչական աշխատանքները կազմակերպելու համար»։

«Առաքելություն ՀԱյաստան» բարեգործական կազմակերպության պատասխանատու Լյովա Պողոսյանը չթաքցրեց, որ ինքն անակնկալի է եկել։

«Որպես «Առաքելություն Հայաստան» բարեգործական կամակերպության պատասխանատու շնորհակալ եմ Գարեգին Գրիգորյանից։ 13 տարի է սպասարկում ենք Կապանի սոցիալապես անապահով մարդկանց և ծերերին և առաջին անգամն է , որ մենք գործարարից նվեր ենք ստանում»։

Բացման կապակցությամբ գնորդների համար ակցիաներ և նվերներ էին նախատեսված ։ Խանութն աշխատում է Երևանյան գներով։ Վեգան շուտով կտոնի իր տասնամյակը և մենեջերի խոսքով՝ այդքան տարիների ընթացքում հավատարիմ է մնացել իր սկզբունքներին. «Առավելագույն որակ՝ նվազագույն գնով»։

Մ.Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!