Տարվա լավագույն տնօրենն ու դաստիարակը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Տարվա լավագույն տնօրենն ու դաստիարակը


Տարվա լավագույն տնօրենն ու դաստիարակը

 

Հեղինակ.

 

Տարվա  լավագույն տնօրենն  ու  դաստիարակը


Մայիսի 25 կայացած տարվա լավագույն տնօրեն ու դաստաիարակ մրցույթի հաղթողները Կապանի թիվ 6 ՆՈՒՀ տնօրեն Բելլա Կաոստանյանն է և դաստիարակ Մարգո Գրիգորյանը։ Այն անցկացվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հ այոց Կաթողիկոսի օրհնությամբ։ Եվ նպատակ ուներ նպաստել մանկավարժների դերի , վարկի և հեղինակության բարձրացմանը։ Իսկ հւնիսի 1-ին՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում տեղի ունեցավ հանդիսավոր մրցանակաբաշխություն։ Որտեղ էլ հաղթողներին տրվեցին դրամական պարգևներ ու հավաստագրեր։ Այսօր Կապանի քաղաքապետի հյուրերը լավագույն տնօրեն ու դաստաիարակ անվանակարգին արժանացած Բելլա Կոստանյանը և Մարգո Գրիգորյանն էին ։

Մարգո Գրիգորյանը երեխաների հետ աշխատելու 30 տարվա փորձ ունի։ Վաստակաշատ մանկավարժի խոսքով այս գործում հատկապես շեշտը դրվում է երեխաների բազմակոզմանի կրթության վրա։ Իսկ նոր սերունդը առավել ակտիվ է և հետաքրքրասեր։

Բելլա Կոստանյանի խոսքով տարեցտարի ծրագրերն ու մեթոդները փոխվում են։ Արդեն այս տարի դրանցով են առաջնորդվում։ Երեխաներին նախապատրաստում են դպրոց հաճախելուն։ Սակայն նոր մեթոդներին զուգահեռ պետք է լինեն նաև դրանց համապատասխան պայմաններ։
"Մեր գերխնդիրն է ապահովել յուրաքանչյուր երեխայի անհոգ մանկությունը", ասում է տարվա լավագույն տնօրենը։ Հաստատությունում գործում են բոլորը մեկի և մեկը բոլորի համար սկզբունքով։ Ի դեպ թիվ 6 ՆՈՒՀ-ում ադրեն 4 անգամն է, որ դաստիարակներից որևէ մեկը հաղթող է ճանաչվում ։
Քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը մանկավարժներին շնորհավորեց ու Կապանը խորհրդանշող բաժակ նվիրեց ։

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!