Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է Մոնսերատ Կաբալյեին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է Մոնսերատ Կաբալյեին


Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է Մոնսերատ Կաբալյեին

 

Հեղինակ.

 

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է Մոնսերատ Կաբալյեին


Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է Մոնսերատ Կաբալյեին

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 8-ին ընդունել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեին:

«Նախագահն ընդունել է աշխարհահռչակ երգչուհուն Հայաստանում, նշելով, որ տեղյակ է նրա այցի հետ կապված դժվարություններին, և շնորհակալ է, որ հանրահայտ երգչուհին, այնուամենայնիվ կարողացել է հաղթահարել այդ ամենն ու այցելել Հայաստան, ինչպես նաև Արցախ, դրանով իսկ կատարելով մեծ և արդար գործ», - ասվում է Հայաստանի Հանրապետության նախագահի կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ իսպանացի հանրահայտ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեին persona non grata էին հայտարարել Ադրբեջանում. Պատճառը երգչուհու՝ Լեռնային Ղարաբաղ այցելելն էր:

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը Մոնսերատ Կաբալյեին շնորհել է Հայաստանի բարձրագույն պետական մրցանակ՝ Պատվո Շքանշան, երգչուհու՝ համաշխարհային երաժշտության մեջ թողած ավանդի համար:

ՀՀ նախագահն ընդգծեց, որ մեծ հաճույքով և վստահությամբ է իր ներկայությամբ, անկրկնելի ձայնով ու վարպետությամբ գրեթե բոլոր հայտնի և լավագույն բեմերում հանդես եկած և երկրպագուների հսկայական բանակ ունեցող երգչուհուն հանձնում Հայաստանի Հանրապետության պատվավոր շքանշաններից մեկը:


Մոնսերատ Կաբալյեն երախտագիտությամբ ընդունեց պարգևը, որն, իր իսկ բնորոշմամբ, ընծայվել էր ի նշան ջերմության և սիրո: Երգչուհին հարգանքով և սիրով էր արտահայտվել Հայաստանի և հայ ազգի, նրա դարավոր հերոսական պատմության և մշակույթի վերաբերյալ. «Հայաստանը խաղաղության և սիրո կղզի է: Դուք հիանալի երկիր և մեծ ոգու տեր ազգ ունեք», - նշել է երգչուհին:

Մոնսերատ Կաբալյեն խոստովանել է, որ հեռանում է Հայաստանից անկրկնելի տպավորություններով և վստահ է, որ այս՝ արդեն ավարտվող այցը դեռ շարունակություն կունենա:

ArmeniaToday
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!