25 տարով պայմանագիր "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ -ի հետ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » 25 տարով պայմանագիր "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ -ի հետ


25 տարով պայմանագիր "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ -ի հետ

 

Հեղինակ.

 

25  տարով  պայմանագիր "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ -ի  հետ

Ավագանու նիստի օրակարգում տեղ գտած կարևորագույն հարցերը վերաբերում էին համայնքի սեփականություն համարավող ջրամատակարարման և ջրահեռացման համակրեգերին։ Քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը նախ առաջարկեց մանրամասն քննարկել խնդիրներն ու դիտողությունները։ Այդ իսկ պատճառով էլ հրավիրվել էին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տեխնիկական տնօրենը, հարավային մասնաճյուղի և Կապան տեղամասի շահագործման ծառայության պետերը։ Օրեր առաջ Կ-ի քաղաքապետարանը ընկերությունից գրություն էր ստացել։ Հայջրմուղկոյուղին աշխատանքային նախագիծը ներկայացրել է քաղաքապետարանին , որտեղ տեղ են գտել դիտողություններ ու առաջարկություններ։

Քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը մանրամասն ներկայացրեց , թե Հայջրմուղկոյուղու ներդրումային այս ծարգրով ինչ պետք է իրականացվի ջրամատակարարման ցանցում ։ Իսկ տեխնիկական տնօրենը պարզաբանեց քաղաքապետարանի և Հայջրմուղկոյուղու միջև կնքված պայմանագրի անհրաժեշտությունը ։ 2 ծրագիր է նախատեսվում իրականացնել Կապանում, որը կկազմի մինչև 6մլն դոլար։
«Հանրապետության 37 քաղաքներից 30-նն արդեն կնքել են նման պայմանագիր։ ջրի որակի բարձրացման նպատակով նախատեսվում է վերակառուցել մաքրման կայանը,որը կարժենա մոտ կես մլն դոլար։
Ծրագրի ավարտից հետո ջրամատակարարումը պետք է լինի 24-ժամյա»,
ասում է Վարդան Մելքոնյանը ։

Հարվային մասնաճյուղի պետ ջիվան Մարգարյանը ընգծեց . «Մենք ուոնենք ոչ թե կեղտոտ, այլ պղտոր ջուր, հատկապես անձրևներից հետո։ Դրանք տարբեր բաներ են»։ Վարդան Մելքոնյանը ընդունեց, որ վթարներից հետո ջրմուղագոծների թողած փոսերը շատ հաճախ չեն նորոգվում ու դա իսկապես խնդիր է գրեթե բոլոր համայնքներում։

Իսկ թե ինչն է հատկապես կարևոր , ասֆալտը, թե ավելի շատ ջրագծերի փոփոխումը, որոշելու է համայնքը։ Նախտեսվող գումարի մեջ պետք է տեղավորվել։ Քաղաքապետարանը ևս պետք է աջակցի և վթարների վերականգնումից հետո փոսերը ասֆալտով ծածկի։ Ցավոտ խնդիրներից մեկն էլ վերաբերում է կոյուղաջրերի հեռացմանը ։ Ընթացիկ նորոգումների ժամանակ կոյուղու մի մասը կփոխվի, սակայն ոչ ավելին։ «Կոյուղու մաքրման կայանը հնարավոր չէ շահագործել, թալանված է և դարձել է աղբավայր» ,ասում է ջիվան Մարգարյանը։ Փոխարենը առաջարկեց Կապանին կոյուղու մաքրման մեքենա տրամադրել։ Կապանի տարեբր թաղամասերում կրկին կկառուցվեն հակահրդեհային հիդրանտներ. Փրկարարների աշխատանքը կհեշտանա։ Նախկինները փակվել են ։

Ինչ վերաբերում է քաղաքի տարբեր հատվածներում գտնվող ցայտաղբյուրներին,նոր ջրագծի կառուցումից հետո դրանք այլևս չեն գործի։ Հայջրմուղկոյուղու ներկայացուցիչները առաջարկեցին համայնքի միջոցենրով այդ հարցը լուծել։ Ավագանու անդամների կողմ քվերակությամբ կնքվեց պայմանագիրը. համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը 25 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայջրմուղկոյուղուն։

Հերմինե Միքայելյան
25  տարով  պայմանագիր "Հայջրմուղկոյուղի" ՓԲԸ -ի  հետ
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!