Կարատեն երեխաներին փողոցից կտրելու միջոց
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կարատեն երեխաներին փողոցից կտրելու միջոց


Կարատեն երեխաներին փողոցից կտրելու միջոց

 

Հեղինակ.

 


Կարատեն երեխաներին  փողոցից  կտրելու միջոց


Կարատե դո շոտոկան արևելյան մարտարվեստին տիրապետող կապանցի տղաները մայրաքաղաքում բոլորին զարմացրել են։ «Բարձր արդյուքների հասած մարզիկներից ում հարցրել են, թե որտեղի՞ց ես , պատասխանը մեկն է հնչել ՝ կապանից», այսօր հպարտությամբ պատմում էր Կապանի Արևելյան մենամարզության ակումբի նախագահ Շահեն Բաբայանցը քաղաքապետի հետ հանդիպման ժամանակ։

Մի խումբ երեխաներ մայիսի 25-26 մայրաքաղաքում մասնակցել են պատանիների և երիտասարդների կարատեի Հայաստանի 25-րդ առաջնությանը և վերադարձել մեդալներով, հավաստագրերով ու հուշանվերներով։ 11 տարեկան Ալենը իր տարիքայինների մեջ քաշով զիջում է մյուսներին, իսկ ահա ուժով՝ գերազանցում։ 38 կգ-ոց հակառակորդին իր ավելի թեթև քաշով, բայց ճարպկությամբ, կարողացել է հաղթել և նվաճել 3-րդ տեղը ։

Իսկ 15 տարեկան Ռուբիկ Գրիգորյանը գրավել է պատվավոր 1-ին տեղը Նարնջագույն գոտի կրող 8 տարեկան Վաչե Հարությունյանը մտադիր է աշխարհի չեմպիոն դառնալ։ Տղաները լավ գիտեն՝ կարատեի հնարքները պետք է կիրառեն միայն պարապմունքների ու մրցումների ժամանակ,այս կանոնին բոլորն են աշխատում հետևել։ Քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը շնորհավորեց պատանի մարզիկներին հաղթանակի առթիվ ու հուշանվերներ հանձնեց՝ խորհուրդ տալով ավելի շատ աշխատել ու նորանոր հաջողությունների հասնել։

Կ-ի Արևելյան մենամարզության ակումբի նախագահի խոսքով ակումբը աստիճանաբար գործում է 90 թ-ից։ Դժվարություններ հաղթահարելով առաջ ենք շարժվել ու այսօր արդեն սրան հասել։ Մայրաքաղաք մեկնելու ճանապարհածախսը հոգացել էր Կ-ի քաղաքապետարանը, իսկ ահա գիշերակացի և սննդի ծախսերը ՝ ծնողները, յուրաքանչյուր երեխայի 2 օրվա մնալու ծախսը կազմել էր 23 հազ դրամ։ Ծնողները հույս ունեն, որ քաղաքապետարնը ուշադրության կենտրոնում կպահի մարզիկներին ։

Այս տարվա նոյ 7-10 Իսպնաիայում կկայանա կարատեի պատանիների և երիտասրադների Աշխարհի 8-րդ առաջնությունը։ Հնարավոր է նաև մեր մարզիկները ընգրկվեն ազգային հավաքականի կազմում։

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!