Ցեղասպանության կանխարգելման ջատագով կազմակերպությունները Coca-Cola և Citigroup-ին հորդորում են չմասնակցել թուրքերի միջոցառմանը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ցեղասպանության կանխարգելման ջատագով կազմակերպությունները Coca-Cola և Citigroup-ին հորդորում են չմասնակցել թուրքերի միջոցառմանը


Ցեղասպանության կանխարգելման ջատագով կազմակերպությունները Coca-Cola և Citigroup-ին հորդորում են չմասնակցել թուրքերի միջոցառմանը

 

Հեղինակ.

 

Ցեղասպանության կանխարգելման ջատագով կազմակերպությունները Coca-Cola և Citigroup-ին հորդորում են չմասնակցել թուրքերի միջոցառմանը


Ցեղասպանության հիմնախնդիրներն ուսումնասիրող և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ջատագով մի շարք հայտնի կազմակերպություններ նամակ են հղել ամերիկյան «Կոկա-Կոլա» (Coca-Cola) և «Սիթիգրուփ» (Citigroup) ընկերություններին և կոչ են արել չմասնակցել ԱՄՆ-ում գործող Թուրք-ամերիկյան միությունների դաշնության (ԹԱՄԴ) համագումարին:


Ինչպես հաղորդում է ԱՄՆ-ում հրատարակվող Asbarez պարբերականը, «Կոկա-Կոլա» (զբաղվում է ոչ ալկոհոլային խմիչքների և մրգահյութերի արտադրությամբ) և «Սիթիգրուփ» (ֆինանսական-ներդրումային խոշորագույն ընկերություն է) ընկերություններին ուղղված նամակը պատրաստել են Ամերիկայի հայ դատի հանձնախումբը, «Միավորվել ենք, որ վերջ տանք ցեղասպանությանը» (United to End Genocide), «Ներդրողներն ընդդեմ ցեղասպանության» ( Investors Against Genocide), «Ջենըսայդ Վոթչ» (Genocide Watch) «Փրկենք Դարֆուրը»(Save Darfu) Ջուիշ վորլդ վոթչ» (Jewish World Watch) կազմակերպությունները:

Նամակում կազմակերպությունները մտահոգություն են հայտնել, որ «Կոկա-Կոլայի» և «Սիթիգրուփի» նման աշխարհահռչակ ընկերությունները համագործակցում են այնպիսի մի կազմակերպության հետ, որը որդեգրել և իրականացնում է անհերքելի փաստ Հայոց ցեղասպանությունն ուրանալու, մերժելու և դրա ճանաչումը խոչընդոտելու քաղաքականություն:


«....Ինչպես 2007թ-ին գրել էր Ցեղասպանությունն ուսումնասիրողների միջազգային ընկերակցությունը, ցեղասպանության հանցագործությունը շարունակում է «հետապնդել» մարդկանց: Իսկ Հայոց ցեղասպանությունը հերքելու Թուրքիայի քաղաքականությունը «արտոնագիր», «կարմկր լույս է» աշխարհի մյու անկյուններում ցեղասպանություններ իրականացնելու համար: Ուրացումը ցեղասապանության վերջնական փուլն է, քանի որ այն արատավորում է զոհերի հիշատակը և արդարացնում հանցագործություն կատարողներին: Այդ իսկ պատճառով մենք կոչ են անում խզել կապերը բոլար այն կազմակերպությունների հետ, որոնք հերքում են Հայոց ցեղասպանությունը....»,- նշվում է համատեղ նամակում:

Նշենք, որ Թուրք-ամերիկյան միությունների դաշնությունը հիմնադրվել է 1979թ-ին, միավորում է ԱՄՆ-ում գործող թուրքական մշակութային և հասարակական կազմակերպությունները: ԹԱՄԴ-ը Միացյալ Նահանգներում պարբերաբար կազմակերպում և անցկացնում է թուրք-ամերիկյան հարաբերություններին, Թուրքիայի սոցիալ-տնտեսական, քաղաքական խնդիրներին նվիրված համաժողովներ, սեմինարներ, հակահայկական բողոքի ակցիաներ:


Դաշնությունը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային բազմիցս կոչ է արել չճանաչել Հայոց ցեղասպանությունը:


ԹԱՄԴ-ի ամենամյա համագումարը մեկնարկելու է ապրիլի 25-ին. միջոցառմանը, ի թիվս ամերիկացի և թուրք մի շարք պաշտոնյանների, հրավիրվել են նաև ամերիկյան խոշորագույն մի քանի ընկերությունների ղեկավարներ, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:


Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է. այն իրականացվել է 1915-1923թթ-ին՝ Օսմանյան Թուրքիայի կողմից: Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է 20-ից ավելի պետություն (Ուրուգվայ, Կիպրոս, Արգենտինա, Ռուսաստան, Կանադա, Հունաստան, Լիբանան, Բելգիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Գերմանիա, Վենեսուելա, Շվեդիա և այլն), այնպիսի միջազգային կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Եվրոպայի խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն:

Թուրքիայի Հանրապետությունը, սակայն, առ այսօր ոչ միայն կտրականապես հերքում են Առաջին աշխարհամարտի տարիներին 1,5 մլն հայերի ցեղասպանության մասին մեղադրանքները, այլև հնարավոր ամեն ինչ անում են՝ մյուս պետությունների կողմից Մեծ Եղեռնի ճանաչումը և դատապարտումը խոչընդոտելու համար:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև ամերիկյան 50 նահանգներից 42-ը (այդ թվում՝ Մասաչուսեթսը), դաշնային իշխանութ


Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!