Ուսուցիչների վերապատրաստման դասընթացները կարևոր են
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ուսուցիչների վերապատրաստման դասընթացները կարևոր են


Ուսուցիչների վերապատրաստման դասընթացները կարևոր են

 

Հեղինակ.

 

  Ուսուցիչների վերապատրաստման  դասընթացները կարևոր  են


Կապանի և Մեղրու տարածաշրջաններից 198 ուսուցիչներ ԿԱԻ-ի Կապանի մասնաճյուղում մասնակցում են նախաատեստացիոն վերապատրաստման դասընթացների ։ Դրանք մեկնարկել են հունիսի 3-ից և կտևեն 10-ը օր։

80 ժամյա վերապտրաստման դասընթացներից 60-ի ընթացքում ուսուցիչներին մասնագիտական և մանկավարժական գիտելիքներ են մատուցվում, իսկ 12 –ի ընթացքում ՝ հանրակրթության մասին օրենքները։ 8-ն էլ վերաբերում է համակարգչային ուսուցմանը ։ Այս տարի վերպատրաստումը անցկացնում է միայն ԿԱԻ-ը։ Նախորդ տարիներին մասնակցում էին նաև ՀԿ-ները, կրթության ծրագրերի կենտրոնը, մանկավարժական համալսրանը։ Դասընթացներից հետո ուսուցիչները ատեստավորում կանցնեն։

Վերապատրաստումը հնարավորություն կտա ի մի բերելու իմացածը, հարստանացնելու գիտելիքների պաշարը, նաև ծանոթանալու նորագույն տեխնոլոգիաներով ու ծրագրերով աշխատելու հնարավորություններին։ Կան ուսուցիչներ , որ ինչքան էլ աշխատեն ու փորձ ձեռք բերեն, կանգ չեն առնում մի տեղում, անընդհատ փնտրում են և դասընթացների ժամանակ էլ ավելի են հմտանում։ Մեղրուց և Ագարակից ժամանած ուսուցիչների տրանսպորտային ծախսերը հոգացել էին քաղաքապետերը։ Նախորդ տարիներին ֆինանսավորումը կատարվում էր ինստիտուտի կողմից, իսկ այս տարի ոչ։

« Յուրաքանչյուր ուսուցիչ 5 տարին մեկ պետք է մասնակցի վերապատրաստաման դասընթացների ու ստանա վկայական»,ասւոմ է մասնաճյուղի տնօրեն Մագդա Գևորգյանը ։ Իսկ ուսուցիչներին վերապատրաստում էին ԿԱԻ-ի Կապանի մասնաճյուղի մասնագետները և հանրակրթական դպրոցների մանկավարժները։

Հերմինե Միքայելյան



Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!