Արդյո՞ ք սրսկումները չեն ուշացել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Արդյո՞ ք սրսկումները չեն ուշացել


Արդյո՞ ք սրսկումները չեն ուշացել

 

Հեղինակ.

 

 Արդյո՞ ք  սրսկումները չեն ուշացել

Քիմիական ավիասրսկումները նախ սկսվեցին առավել վատթար վիճակում գտնվող տարածքներում։
Վերջին մի քանի օրերեի ընթացքում 6 անտառպետություններից 3-ում՝ Սյունիքի, Կապանի, և Ճակատենի դրանք արդեն ավարտել են։ Նախատեսվում է սրսկումներ իրականացնել մոտ 2900 հեկտարի վրա։ Նախորդ տարի այդ թիվը 2000 էր ։ Մեկ անգամ երկինք բարձրանալիս ուղղաթիռը 60-65 հեկ տարածք է սրսկում։ Այս տարի ոչ միայն վնասատուների տեսակներն են բազմազան ,այլև անտառներն են վարակվել։ Այդ իսկ պատճառով էլ առողջ տերև, թուփ ու ծառ չեն թողել տերևակերները։ Անգամ բնակարաններ են հասել։ Մասնագետների խոսքով տներում հայտնվածները խոտի վնասատուներն են։ Արդյոք այս վիճակից հետո միջոցառումները արդյունավետ կլինեն:

Մասնագետները վստահ են,որ այո, քանի որ սրսկումները չեն ուշացել։ «Օջախները կվնասազերծվեն, նաև եղանակային պայմաններն են բարենպաստ։ Տեղումները չեն թողնում, որ վնասատուները բազմանան», ասում է Հայանտառ ՊՈԱԿ Անտառների պահպանության և պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Տարոն Մանուկյանը։

Հիշեցնենք, որ վնասատուները Սյունիքի անտառներ էին թափանցել Արցախ անտառից։ Փաստորեն առավել կարևոր էր թրթուրների ու վարակի ներթափանցման աղբյուրը նախ վերացնել, ապա անցնել լայնածավալ սրսկումների, սակայն Արցախ անտառը չի ցանկացել համագործակցել ու այնտեղ ավիասրսկումներ չեն իրականացվել։ Արդյո՞ք որոշ ժամանակ անց թրթուրները կրկին գլուխ չեն բարձրացնի։ Մասնագտեները համոզված են մոտ 2 տարի կարող ենք չանհանգստանալ։

Նախորդ տարի քիմիական այլ նյութեր են սրսկվել, իսկ այս անգամ այլ։ Եվ թրթուրներն են վերացնում , և սնկային հիվանդությունները։ Իսկ ահա Մեղրիու տարածաշրջանում Գլոբալ տաքացման կենտրոնի միջոցներով կենսաբանական նյութերով են կատարել ավիասրսկումները։ Այնտեղ բացի ոսկետուտից, անտառները նաև մորեխների հարձակումներին են ենթարկվել։

Իսկ Մեղրիում ավիապայքարի աշխատանքներ են իրականացվել 500 հեկ. տարծքում։ Արդյունքները պարզ կդառնան 10 օր հետո, քանի որ կենսաբանական նյութերը օրերի ընթացքում են ազդեցություն թողնում։

Կապանում ավիապայքարի աշխատանքները ավարտելուց հետո մասնագետները կանցնեն արդեն Սյունիքի անտառտնտեսության մասնաճյուղ, որի մեջ է մտնում Գորիսի տարածաշրջանը։


Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!