Փոքրիկները երազում են խաղաղ երկրում ապրել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Փոքրիկները երազում են խաղաղ երկրում ապրել


Փոքրիկները երազում են խաղաղ երկրում ապրել

 

Հեղինակ.

 


Փոքրիկները երազում  են խաղաղ  երկրում  ապրել

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը , Կապանի մշակույթի կենտրոնի բակը լի էր մանուկներով։ չնայած օրը աշխատանքային էր, բայց նարանցից շատերը մանկապարտեզ չէին հաճախել ։ Փնտրող հայացքներով ու անհամբեր շուրջն էին ուսումնասիորւմ՝ սպասելով տոնական համերգին ու անակնկալներին։ Մինչ մշակույթի կենտրոնի պարային խմբերը իրենց տեղերը կզբաղեցնեին, ոմանք արդեն սկսել էին անկաշկանդ պարել։ Մեր նկարահանող խումբը օրվա հերոսներից փորձեց հետաքրքրվել , թե ինչ նվերներ են ստացել կամ ինչ են երազում նրանք առհասարակ ։ Մՙանուկները առաջին հերթին խաղաղություն էին ցանկանում ու անամպ երկինք։ Մեկը արջուկ էր ուզում նվեր ստանալ,իսկ մյուսը՝ լավագույն պարող դառնալ։

Բարեբախտաբար մանուկների տոնին եղանակը ևս բարյացակամ էր ։ Պարային կատարումներով էլ մեկնարկեց հունիսի 1-ին նվիրված միջոցառումների շարքը, որից հետո մանուկները շտապեցին իրենց տեղերը զբաղեցնել նախապես գծված քառակուսիների մեջ։ Գույնզգույն կավիճներով նրանք մի քանի րոպեի ընթացքում հասցրին նկարազարդել իրենց շուրջը։ Գերակշռող մասը նախընտրել էր պատկերել բնության հրաշալիքները։ Լավագույն 3 աշխատանքների հեղինակների համար քաղաքապետարանը հուշանվերներ էր պատրսատել։

Եթե երեխաներից շատերին անհնար էր կտրել կավճանկարչությունից, ապա ոմանց էլ շախմատի քարերից։ Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի սաների ուշադրությունը միմիայն սեղաններին ու ժամացույցներին էր ուղղված ։ Ուռենու շուքի տակ էլ մի խումբ մանուկներ սպորտում էին ուժերը չափում։ Գնդակները, օղակները ու այլ անհրաժեշտ պարագաները սպորտալանդիան անցակացնելու համար տրամադրել էր Վորլդ Վիժնի տարածքային զարգացման գրասենյակը ։ Իսկ անցորդները հիանում էին Արվեստի պետական քոլեջի ուսանողների ու գեղարվեստի մանկական դպրոցի սաների կտավներով ու ձեռագործ աշխատանքներով ։

Մանկական զբոսայգում համերգային ծրագրով հանդես եկան թիվ 1 երաժշտական դպրոցի, արվեստի պետական քոլեջի երեխաները և մշակությի կենտորնի պարային խմբերը։ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը հեքիաթնրի հերոսները փոքրիկներին պաղպաղակ ու քաղցրավենիք էին բաժանում։ հովանավորները Կապանի քաղաքապետարանն էր ու բարերար, որը չցանկացավ իր անունը հրապարակել։ Իսկ մեծերն էլ առաջին հերթին մանուկներին ցանկանում են առողջ տեսնել։
Եվ ամենակարևորը հունիսի մեկին քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կարուսալները անվճար էին։

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!