Մանրամասներ՝ Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած սպանությունից
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մանրամասներ՝ Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած սպանությունից


Մանրամասներ՝ Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած սպանությունից

 

Հեղինակ.

 

Մանրամասներ՝ Սյունիքի մարզպետի տան մոտ տեղի ունեցած սպանությունից


Արդեն տեղեկացրել ենք, որ այս գիշեր կրակոցներ են հնչել Գորիսում գտնվող Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան տան մոտ: Կեսգիշերն անց սպանվել է «Վարարակն» ԲԲԸ փոխտնօրեն Ավետիք Բուդաղյանը: Նա Գորիսի զորմասի նախկին հրամանատար Արտակ Բուդաղյանի եղբայրն է և 2009թ-ին եղել է Գորիսի քաղաքապետի թեկնածու: 168.am-ի տեղեկություններով՝ ամեն ինչ սկսվել է Գորիսի «Սըդըղի գյոլ» կոչվող տարածքում, որտեղ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հավաքվել են ամռան գալուստը նշելու նպատակով: Ականատեսներից մեկի պատմելով՝ քեֆի սեղանի շուրջ վեճ է ծագել Սուրեն Խաչատրյանի և Բուդաղյանների միջև, սակայն այն շուտով հարթվել է:

Բակո Սահակյանին ճանապարհելուց հետո նրանք որոշել են քեֆը տեղափոխել Սյունիքի մարզպետի առանձնատուն, որտեղ սեղանի շուրջ կրկին հիշել են իրենց վեճը, կրքերն էլ ավելի են բորբոքվել և գործը հասել է կրակոցների: Արդյունքում, Ավետիք Բուդաղյանը սպանվել է, Խաչատրյանի թիկնապահն ու Արտակ Բուդաղյանը տեղափոխվել են հիվանդանոց: Գորիսիցների պատմելով՝ Բուդաղյանների և Սուրիկ Խաչատրյանի միջև միշտ հակասություն եղել է: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/06/02/233093.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք


Քիչ առաջ պարզ դարձավ, որ Արտակ Բուդաղյանը ողջ է և ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում: Նրա մահվան մասին լուրերը ապատեղեկատվություն էին:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!