Կրակոցներ՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ. քաղաքապետի նախկին թեկնածուն սպանվել է, նրա եղբայրն ու մարզպետի թիկնապահը հիվանդանոցում են (լուսանկարներ)
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կրակոցներ՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ. քաղաքապետի նախկին թեկնածուն սպանվել է, նրա եղբայրն ու մարզպետի թիկնապահը հիվանդանոցում են (լուսանկարներ)


Կրակոցներ՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ. քաղաքապետի նախկին թեկնածուն սպանվել է, նրա եղբայրն ու մարզպետի թիկնապահը հիվանդանոցում են (լուսանկարներ)

 

Հեղինակ.

 

Կրակոցներ՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ. քաղաքապետի նախկին թեկնածուն սպանվել է, նրա եղբայրն ու մարզպետի թիկնապահը հիվանդանոցում են (լուսանկարներ)


Այսօր՝ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը: Ինչպես Գորիսից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 հոգի մահացել է, 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով, ըստ ֆոտոլրագրողի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության X զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունքի մարզպետ Ս. Խաչատրյանի ազգականն է և թիկնապահը:

Նշվում է, որ կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի և որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկակակն կենտրոնից ոստիկանության քրեկան հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երևան: Գ. Շամշյանը հայտնում է, որ հանցագործությունը բացահայտված է:

Ըստ ֆոտոլրագրողի՝ կրակոցներից առաջ Ավո Բուդաղյանը Գորիսում հայտնի Սդղի լճում «կեր ու խումի» է եղել», որին, ի դեպ, ներկա է եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ինչից հետո քաղաքապետի թեկնածուն զանգահարել է եղբորը և չգիտես մտքներով ինչ է անցել, եղբոր հետ զինված այցելել են մարզպետ Ս. Խաչատրյանի տուն և առանց խոսք ու զրիցի՝ հայհոյանքներ տալով, կրակոցներ արձակել:

Արդյունքում, մարզպետի մորաքրոջ թոռը հրազենային վնասվածք է ստացել, իսկ քաղաքապետի թեկնածուն և նրա եղբայրը, չտիրապետելով իրենց, շարունակել են անկանոն կրակոցներ արձակելը, ինչի արդյունքում էլ եղբայրը մահացել է, իսկ ՊՆ սպան հրազենային վնասվածք է ստացել:

Այդ պահին տանն են եղել նաև մարզպետի հարազատներից, ովքեր բարեբախտաբար չեն տուժել: Գորիսեցիները ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանք քավոր սանիկներ են: Մարզպետ Ս. Խաչատրյանի հարևանի տեսախցիկները ֆիքսել են այդ ամենը: Դեպքի վայրում հայտնաբերվել են հանցագործության գործիք հրազենները, ինչպես նաև մի քանի ավտոմեքենաներ:

Կրակոցներ՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ. քաղաքապետի նախկին թեկնածուն սպանվել է, նրա եղբայրն ու մարզպետի թիկնապահը հիվանդանոցում են (լուսանկարներ)

Կրակոցներ՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ. քաղաքապետի նախկին թեկնածուն սպանվել է, նրա եղբայրն ու մարզպետի թիկնապահը հիվանդանոցում են (լուսանկարներ)

Կրակոցներ՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ. քաղաքապետի նախկին թեկնածուն սպանվել է, նրա եղբայրն ու մարզպետի թիկնապահը հիվանդանոցում են (լուսանկարներ)

168.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!