Վարդան Մինասյանը հրապարակեց Հայաստանի հավաքականի կազմը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Վարդան Մինասյանը հրապարակեց Հայաստանի հավաքականի կազմը


Վարդան Մինասյանը հրապարակեց Հայաստանի հավաքականի կազմը

 

Հեղինակ.

 

Վարդան Մինասյանը հրապարակեց Հայաստանի հավաքականի կազմը


Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է 22 ֆուտբոլիստներիից բաղկացած կազմը, որը կնախապատրաստվի աշխարհի 2014թ. առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կայանալիք Մալթայի (հունիսի 7) եւ Դանիայի (հունիսի 11) թիմերի հետ խաղերին:

Դարպասապահներ.

Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Ռուսաստան

Գեւորգ Կասպարով, «Զոբ Ահան», Իրան

Արթուր Հարությունյան, «Շիրակ»

Պաշտպաններ.

Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան

Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան

Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»

Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»

Արտյոմ Խաչատուրով, «Շերիֆ», Մոլդովա

Արթուր Ավագյան, «Գանձասար»

Կիսապաշտպաններ.

Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա

Դավիթ Մանոյան, «Փյունիկ»

Արթուր Եդիգարյան, «Գովերլա», Ուկրաինա

Արաս Օզբիլիս, «Կուբան», Ռուսաստան

Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր» Դոնեցկ, Ուկրաինա

Մարկոս Պիզելի, «Կրասնոդար», Ռուսաստան

Գեւորգ Ղազարյան, «Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա

Նորայր Ասլանյան, «Էմմեն», Հոլանդիա

Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»

Հարձակվողներ.

Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան

Յուրա Մովսիսյան «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան

Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան

Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է, որ հունիսի 6-ին կայանալիք Եվրոպայի 2015թ. երիտասարդական առաջնության՝ Հայաստան – Իսլանդիա հանդիպումից հետո երիտասարդական հավաքականի որոշ խաղացողներ հնարավոր է միանան ազգային թիմին: Վնասվածքների պատճառով հավաքի չեն հրավիրվել Լեւոն Հայրապետյանն ու Հրայր Մկոյանը:

NEWS.am Sport
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!