ԲՀԿ-ն ՀՀԿ-ի համար օտար քաղաքական ուժ չէ, բայց սիամական երկվորյակ էլ չէ. Սամվել Նիկոյան
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » ԲՀԿ-ն ՀՀԿ-ի համար օտար քաղաքական ուժ չէ, բայց սիամական երկվորյակ էլ չէ. Սամվել Նիկոյան


ԲՀԿ-ն ՀՀԿ-ի համար օտար քաղաքական ուժ չէ, բայց սիամական երկվորյակ էլ չէ. Սամվել Նիկոյան

 

Հեղինակ.

 

ԲՀԿ-ն ՀՀԿ-ի համար օտար քաղաքական ուժ չէ, բայց սիամական երկվորյակ էլ չէ. Սամվել Նիկոյան


ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը համաձայն չէ «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանի երեկ արած հայտարարության հետ, թե պետք չէ մոռանալ, որ «Բարգավաճ Հայաստան» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունները սիամական երկվորյակներ են:

«Համաձայն չեմ այդ տեսակետի հետ, որովհետև ՀՀԿ-ն գալիս է Ազգային Միացյալ կուսակցությունից և հստակ գնում է իր նպատակների հետևից, իսկ թե որտեղից է գալիս Բարգավաճը, ավելի լավ կլինի հենց Բարգավաճն էլ պատասխանի»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ Անահիտ Բախշյանի համար, հավանաբար, նման հայտարարության համար հիմք է ծառայել այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն եղել են կոալիցիոն գործընկերներ և բավականին լավ ձևով համագործակցել միմյանց հետ: «Ընդգրկված են եղել կառավարության կազմում, և եթե ինչ-որ պահի նրանք դուրս են եկել և հայտարարել են իրենց այլընտրանք լինելու մասին, և եթե դրանից հետո էլ մենք կարողացել ենք համագործակցել և լեզու գտնել, հավանաբար, Անահիտ Բախշյանը այդ հանգամանքն է նկատի ունեցել»,- ավելացրեց նա:


Ամեն դեպքում ըստ նրա, ԲՀԿ-ն իր համար օտար քաղաքական ուժ չէ։ «Նրանց քայլերը և գործողությունները մեզ համար կանխատեսելի են, և եթե ինչ-որ գործողություններ կան, որ մեր դուրը չի գալիս, ամեն դեպքում, այդուհանդերձ նրանց ապագա քայլերը մեզ համար կանխատեսելի են։ Այդ իսկ պատճառով մեզ համար ԲՀԿ-ի հետ աշխատելը բավականին հեշտ է՝ պայմանավորվածություններ ունենալը և դրանք կյանքի կոչելը»,- նշեց պատգամավորը։

Սամվել Նիկոյանը նաև ասաց, թե ի տարբերություն ԲՀԿ-ի՝ ինքը նույնը չէր ասի «Ժառանգության մասին»: «Իշխանություններին շատ դժվար է նրանց հետ որևէ պայմանավորվածությունների գալը, և մեզ համար ժառանգությունը շարունակում է մնալ անկանխատեսելի ուժ»,- նշեց նա:

ՀՀԿ–ական պատգամավորը, անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականին, թե ԲՀԿ-ի քայլերը ցույց են տալիս, որ այդ ուժը փորձում է պոկվել իշխանություններից, ասաց. «Բնականաբար, Լևոն Տեր-Պետրոսյանը խնդիր ունի լուծելու իր էլեկտորատում. և՛ անհատապես, և՛ ֆինանսապես, և՛ կուսակցական կառույցներ ունեցող ուժին, և՛ նրա առաջնորդին փորձ է արվում ներքաշել՝ իր քաղաքական նպատակները իրագործելու համար»:

Սամվել Նիկոյանն նշեց, որ Լևոն Տեր–Պետրոսյանը մի փոքր սխալվում է՝ ասելով, թե ԲՀԿ-ն կոալիցիայում չի, չի պատվել նախագահին և այլն: «Իմ կարծիքով՝ այդ ամեն ինչը այլ գործոնների ներազդեցություն է և ոչ թե քաղաքագիտական վերլուծության արդյունք»,- ասաց նա և ավելացրեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ուշադիր լսելու դեպքում հասկանալի կլինի, որ հենց առաջին նախագահն է կասկածում իր ասածների վրա:

«Եթե ուշադիր լսեք Լևոն Տեր-Պետրոսյանին, կհասկանաք, որ ինքը կասկածում է, որ ԲՀԿ-ն պոկված է իշխանությունից, և ինքն արդարացիորեն է կասկածում»,-եզրափակեց նա:

tert.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!