Կապանի Սբ.Մ.Մաշտոց եկեղեցին լճացել է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Կապանի Սբ.Մ.Մաշտոց եկեղեցին լճացել է


Կապանի Սբ.Մ.Մաշտոց եկեղեցին լճացել է

 

Հեղինակ.

 

Կապանի  Սբ.Մ.Մաշտոց  եկեղեցին լճացել  է

Ինչպես ասում է Գալուստ վարդապետ Դարբինյանը Կապանի Սբ. Մ. Մաշտոց եկեղեցին լճացել է։ Ոչ թե փոխաբերական , այլ բառի ուղիղ իմաստով։ Հորդառատ անձրևի ձեռագիրը այստեղ էլ է զգացվում։ Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հոգևոր տունը կղզյակում է գտնվում։ Հարևանությամբ կառուցված դատարանի նոր շենքի հողն ու ավազն էլ, անձրևաջրերի հետ միախառնվելով , եկել լցվել են եկեղեցու բակը։ Տեղումները քիչ էին, հիմա էլ այս շենքը։ Գալուստ վարդապետ Դարբինյանը կատակելով ասում է. «Մնում էր այստեղ ձուկ որսայինք»։

Եկեղեցի մտնելուց առաջ պետք է նախ գոյացած լճակը շրջանցել ։ «Իբր այցելուներ ունեինք, հիմա էլ այս ամենը տեսնելով՝ ընդհանարպես կհրաժարվեն այստեղ մտնելուց» , ասում է Գալուստ վարդապետ Դարբինյանը։ Եթե հորդառատ անձրևները չդադարեն, ինչը առաջիկա օրերին չի բացառվում, այստեղ մտնելու համար երկարաճիտ կոշիկներ անհրաժեշտ կլինեն։ Գալուստ վարդապետ Դարբինյանի խոսքով ինքը խնդիրը լուծելու համար քաղաքապետարան է դիմել։ «Հայ առաքելական եկեղեցին այս վիճակու՞մ,մի քիչ բծախնդիր պետք է լինել։ Մուրացկան եմ դարձել, ոչ ոք երբևէ չի մոտեցել ու ասել ՝ ինչով կարող եմ օգնել եկեղեցուն , մեզ դրամ հարկավոր չէ։

Ս.Մ.Մ. եկեղեցին հիմնանորոգման կարիք ունի, ասում է հոգևոր հովիվը։ Քարերն են տեղաշարժվում , ներսը արդեն խոնավացել է , եկեղեցու հետնամասւոմ շինարարական աղբ է թափված, շուրջբոլորն էլ հող ու ավազ ։ Հարևանությամբ աշխատող շինարարներին մի քանի անգամ խնդրել եմ,ասում է վարդապետը» ։ Սբ.Մ.Մաշտոց . եկեղեցու հոգևոր հովիվ Գալուստ վարդապետ Դարբինյանը հուսով է, որ Սևաքարի եկեղեցու օրինակը չի կրկնվի։ Հիշեցնենք ,որ վերջերս այն անուշադրության մատնվելով փլվել էր։
Կապանի քաղաքապետարանից տեղեկացանք,որ խնդրի մասին տեղյակ են , ուսումնասիրում են,հնարավորության սահամաններում կփորձեն աջակցել դրա լուծմանը։

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!