Աննախադեպ կարկուտ՝ Ագարակում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Աննախադեպ կարկուտ՝ Ագարակում


Աննախադեպ կարկուտ՝ Ագարակում

 

Հեղինակ.

 

Աննախադեպ կարկուտ՝ Ագարակում


Մեղրիի բժշկական կենտրոնի տնօրեն Ծաղիկ Վարդանյանը չի հիշում, որ Ագարակում երբևիցե կես ժամ կարկուտ տեղացախ լինի: Կիրակի օրը՝ մայիսի 26-ի երեկոյան կարկտահարավել է Ագարակ քաղաքը, ինչի արդյունքում մեծ վնաս է հասցվել տնտեսությանը:

Մասնավորապես՝ վնասվել են պտղատու ծառերը՝ փչացել է թզի, նռան բերքը: Նշենք, որ ագարակցիները հիմնականում բերքի վաճառքից են եկամուտ ստանում ու հիմա չգիտեն իրենց ով է աջակցելու: Գետնին կարկուտի հաստությունը կազմում է 20 սմ: Նախ մանր հատիկներով է տեղացել, հետո մեծ հատիկներով, ինչը խուճապ է առաջացրել: Ի դեպ, Հայաստանի հարավում հակակարկտային կայաններ տեղադրված չեն:



168.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!