Վրաերթի է ենթարկվել «Գանձասար» ֆուտբոլային ակումբի տնօրենը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Վրաերթի է ենթարկվել «Գանձասար» ֆուտբոլային ակումբի տնօրենը


Վրաերթի է ենթարկվել «Գանձասար» ֆուտբոլային ակումբի տնօրենը

 

Հեղինակ.

 

Վրաերթի է ենթարկվել «Գանձասար» ֆուտբոլային ակումբի տնօրենը


Այսօր՝ մայիսի 26-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում, Երևանի Իսակովի պողոտայի բնակիչ, 20-ամյա Արտուր Սուքիասյանը վարելով Lexus մակնիշի 85 QA 888 համարանիշի ավտոմեքենան, Մաշտոցի պողոտայում՝ «Ավիատրանս» ընկերության դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետիոտնը փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով, թեև վրաերթի վայրից մի քանի մետր այն կողմ գետնանցում կա: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել Նաիրի բժշկական կենտրոն: Վրաերթի ենթարկվածը 50-ամյա Վլադիկ Առաքելյանն է, ով Կապանի «Գանձասար» ֆուտբոլային ակումբի տնօրենն է: Քննիչի հանձնարականով ավտոմեքենան տեղափոխվելու է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը ենթարկվել է բժշկական հետազոտության, և պարզվել է, որ եղել է սթափ վիճակում:

www.slaq.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!