Գազի պատասխանատուները չպետք է թանկացումը միանգամից ընդունեն, այլ պետք է պնդեն քայլ առ քայլ թանկացման տարբերակը:
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Գազի պատասխանատուները չպետք է թանկացումը միանգամից ընդունեն, այլ պետք է պնդեն քայլ առ քայլ թանկացման տարբերակը:


Գազի պատասխանատուները չպետք է թանկացումը միանգամից ընդունեն, այլ պետք է պնդեն քայլ առ քայլ թանկացման տարբերակը:

 

Հեղինակ.

 

Գազի պատասխանատուները չպետք է թանկացումը միանգամից ընդունեն, այլ պետք է պնդեն քայլ առ քայլ թանկացման տարբերակը:


Այս իրավիճակում հիմնական բանը, որ Հայաստանը պետք է անի, գազի գնի վրա չկենտրոնանալն է, ինչը դեռ բավական ցածր է միջազգային չափանիշներով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը:

Ըստ նրա՝ կարևոր է խուսափել գնաճի հետևանքներից և գազի գնի բարձրացման պատճառով առաջացող սոցիալական խնդիրներից, իսկ դրան, Մ. Քամբեքի կարծիքով, կարելի է հասնել երեք ձևով. «Հայկական շուկան պետք է ավելի բաց և մրցակցային կառույցներ ունենա, ինչը կիրականանա ԵՄ-ի հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) մասին համաձայնագրի կնքումից հետո: Եթե աղքատ թոշակառուն խանութում ավելի քիչ վճարի իր սննդի կամ իր հին, կոտրված լվացքի մեքենան փոխելու վրա, ապա իրեն թույլ կտա վճարել գազի բարձր գնի դիմաց:

Հասարակության աղքատ զանգվածին անհրաժեշտ է կառավարության հայտարարած սուբսիդավորումը: Հուսով եմ՝ ասվածը իսկապես լուրջ է: Կառավարությունը պետք է առաջնահերթություն համարի նաև ջեռուցման համակարգերի արդիականացումը և շենքերի ջերմամեկուսացումը: Եթե այս ձմեռ գումար տաս ինչ-որ ընտանիքի, մյուս ձմեռ նրանք նորից այդ գումարի կարիքը կունենան: Բայց եթե ջերմամեկուսացնես և արդիականացնես որևէ շենք, բոլոր բնակիչներն ընդմիշտ կխնայեն սպառվող գազի 50%-ը»:

Մայքլ Քամբեքի գնահատմամբ՝ գազի պատասխանատուները չպետք է թանկացումը միանգամից ընդունեն, այլ պետք է պնդեն քայլ առ քայլ թանկացման տարբերակը: Նրանք կարող են ընդունել «ՀայՌուսգազարդի» նախընտրած գինը՝ որպես հասանելի թիրախ 2014-ի տարեվերջի համար:


1in.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!