Ավտոմեքենան Սյունիքի մարզում գլորվել է ձորը. կան վիրավորներ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ավտոմեքենան Սյունիքի մարզում գլորվել է ձորը. կան վիրավորներ


Ավտոմեքենան Սյունիքի մարզում գլորվել է ձորը. կան վիրավորներ

 

Հեղինակ.

 

Ավտոմեքենան Սյունիքի մարզում գլորվել է ձորը. կան վիրավորներ


Մայիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից Ոստիկանության Կապանի բաժին հայտնել են, որ մարմնի տարբեր մասերի սալջարդ ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Սյունիքի մարզի Գեղի գյուղի երկու բնակիչ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած Ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ այսօր ժամը 16:00-ի սահմաններում Կապան-Գեղի ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի բնակիչ 21-ամյա Էդիկ Մինասյանը վարելով «Opel Omega» մակնիշի՝ 33 OO 175 համարանիշի ավտոմեքենան, հետընթաց վարելու ժամանակ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 12 մետր գլորվել ձորը, որի հետևանքով Սյունիքի մարզի Գեղի գյուղի բնակիչ 36-ամյա Արմենուհի Գյուրջյանը և Քաջարան քաղաքի Բարիկավան բանավանի բնակիչ 34-ամյա Քրիստինե Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Կապանի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
©shamshyan.com http://shamshyan.com/arm/2013-05-23-Syunik-crash-wounded.html
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!