«Արամ Խաչատրյան տրիո»-ն Կապանում էր
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » «Արամ Խաչատրյան տրիո»-ն Կապանում էր


«Արամ Խաչատրյան տրիո»-ն Կապանում էր

 

Հեղինակ.

 

«Արամ Խաչատրյան տրիո»-ն Կապանում էր


Արամ Խաչատրյանի 110 ամյակին նվիրված՝ կոմպոզիտորի անունը կրող տրիոն համերգային շրջագայությունների մեջ է։ Արամ Խաչատրյան տրիոն հագեցած տարվա նախագծերի ու ծրագրերի մեջ այս անգամ ևս չի մոռացել Կապանը ։ 7 տարի անընդմեջ նրանք այցելում են մարզկենտրոն։ Օրինակ նախորդ տարի այստեղ էին «Երաժշտական ճամփորդություն» ծրագրով։

«Պետք է ասեմ,որ մեր տրիոյի առաջին հովանավորներից մեկը,ով մեր կողքին էր և օգնեց մեզ որպես անսամբլ կայանալ՝ Ձեր հայրենակիցն է Վահե Հակոբյանը։ Իր շնորհիվ մենք ծանոթացանք Կապանի քոլեջի հետ և արդեն ամեն տարի գալիս ենք այստեղ։ Ուրախ եմ, որ այս տարի մեր համերգի կազմակերպմանը աջակցել է նաև Կապանի քաղաքապետը՝ պրն Հայրապետյանը»,-ասաց դաշնակահարուհի Արմինե Գրիգորյանը։

Համերգը սկսվեց և ավարտվեց Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով։ Թեև անբարենպաստ եղանակի պատճառով դահլիճում քիչ մարդ կար, սակայն ներկաներն էլ շունչները պահած հետևում էին դաշնամուրի, ջութակի ու թավջութակի ելևէջների միաձուլված տատանումներին։ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից բացի, տրիոն կատարեց Կոմիտասի և մեծ մաեստրոյի հետնորդների Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի մեղեդիները։

«Տարին հագեցած է հյուրախաղերով և նախագծերով։ Համերգային շրջագայությունները սկսել ենք Չինաստանից։ Եղել ենք Ռուսաստանի 7 քաղաքներում, մարզերում և Երևանում ենք համերգներ տալիս, կլինենք նաև մերձբալթյան երկրներում, նաև կլինեն եվրոպական հյուրախաղեր։ Այս բոլոր համերգներին կհնչեցնենք Արամ Խաչատրյանի մեղեդիները»,-հավելեց դաշնակահարուհին։

Դասական երաժշտության զարգացման հիմնադրամը ներկայացնում է
Արամ Խաչատրյան տրիոն և այդ ծրագրի շրջանակներում Հայաստանի մարզերի երաժշտական դպրոցներում ու քոլեջներում անցկացնում են վարպետաց դասեր, ընտրում են տաղանդավոր երեխաների և ապահովում նրանց կրթաթոշակով։ Իսկ քանի որ թավջութակի դասարանները մարզերում գրեթե վերացման եզրին են, հիմնադրամը փորձում է վերականգնել դրանք։Քայլեր ձեռնարկվում են, շուտով Կապանում ևս թավջութակի դասարան կունենանք։


Մարգարիտա Մանուկյան
նկարը Bravo.am-ի
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!