Հասցված վնասը վերակնգնվել է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Հասցված վնասը վերակնգնվել է


Հասցված վնասը վերակնգնվել է

 

Հեղինակ.

 

Հասցված վնասը վերակնգնվել  է

Մայիսի 5 Կապան-Մեղրի միջպետական մայրուղու 76-րդ կմ-ի հատվածում իրանական «Մկանյա» մակնիշի ավտոմեքենայի վթարի հետևանքով 20 տոննա 760կգ ժավելի խտալուծույթ էր թափվել ճանապարհամերձ հողատարածք և լցվել Ողջի գետը։ Աղտոտվել էր 348 քառակուսի մետր հողաշերտ, սատկել էին 98 հատ տարբեր չափսերի բեղլու և կողակ ձկներ։

Բնապահպանական մարզային տեսչության մասնագետների տեղանքի ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 4մլն 235 հզ դրամ։ Ինչպես տեղեկացրեց տեսչության պետ Լևոն Պետրոսյանը Սյունիքի մարզի դատախազության միջնորդությամբ հասցված վնասը վերակնգնվել է, մեքենայի վարորդ Սայիդ Մուրթազա Բասիլիաթը նշված գումարի չափով տուգանք է վճարել պետբյուջե։

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!