ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղում նոր բաժին է ավելացել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղում նոր բաժին է ավելացել


ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղում նոր բաժին է ավելացել

 

Հեղինակ.

 

ՀՊՃՀ  Կապանի  մասնաճյուղում նոր  բաժին  է ավելացել


ՀՊՃՀ-ը Կապանի մասնաճյուղում այս օրերին դիպլոմային աշխատաքներ են պաշտպանվում , ընդունելության փաստաթղթեր են ընդունվում ։ Բացի այդ մասնաճյուղը այս տարի ևս բաց դռների օրեր է հայտարարել ։ Առաջին հարկում գտնվող սենյակում տարածաշրջանի դպրոցականները կարող են ծանոթանալ հայտերի, դիմումների լրացման կարգին և հնարավորինս մանրամասն տեղեկություն ստանալ մասնագիտությունների վերաբերյալ։ Ժամը 13-ից հետո են հատկապես այցելուները այստեղ գալիս։
Մասնաճյուղում այս տարի նոր մասնագիտություն է ավելացել՝ ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա և ի դեպ , արդեն շարժել է դիմորդների հետքրքրությունը։ «Փորձը ցույց է տալիս, որ այս մասնագիտությամբ աշխատանք գտնելու հնարավորությունները մեծ են» ,ասում է Արթուր Սարգսյանը։ Մի խոսքով մասնագետը պարապ չի մնա ,իհարկե եթե լավ փնտրի։ Հնարավոր է նաև հենց դիպլոմային աշխատանքի պաշտպանության ժամանակ էլ աշխատանքի ընդունվել։ Օրինակներ կրթօջախում եղել են։

Այս տարի ՀՊՃՀ Կապանի մասնաճյուղը ունի առկա 87, հեռակա 26 շրջանավարտ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի քիչ թիվ է կազմում։ Մասնաճյուղում դասախոսները այս պահին նաև հավատարմագրման գործընթացով են զբաղված։ Աստիճանակիր լինելը ցանկալի և պարտադիր է։ Դասախոսների կազմում թեկնածուի գիտական աստիճան ունեցողներ կան։ Թիվը մտադիր են ավելացնել։ Դասավանդման համար Նաև մայրաքաղաքից մասնագետներ կհրավիրվեն։

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!