Մեկնարկել է «Պլաստիկ թափոններից զերծ Կապան» ծրագիրը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Մեկնարկել է «Պլաստիկ թափոններից զերծ Կապան» ծրագիրը


Մեկնարկել է «Պլաստիկ թափոններից զերծ Կապան» ծրագիրը

 

Հեղինակ.

 

Մեկնարկել է «Պլաստիկ թափոններից զերծ Կապան» ծրագիրը


Պոլիէթիլենային տոպրակները բնության մեջ քայքայվում են 100-ից 200 տարվա ընթացքում։ Ամեն տարի պլաստիկից 1մլն թռչուն, բազմահազար ձկներ ու կաթնասուններ են սատկում։

Այսպիսի պատկեր կարելի է տեսնել ամեն քայլափոխի՝ ողջ հանրապետության մասշտաբով։ Ամեն ծառ ու թուփ, գետ,փողոց կամ բակ՝ մի օր հայտնվում են ցելոֆանե տոպրակների տիրապետության տակ։ Բնապահպանների ներկայացրած վիճակագրական տվյալների համաձայն` յուրաքանչյուր մարդ տարեկան օգտագործում է շուրջ 500 պոլիէթիլենային տոպրակ, ինչը կազմում է Երկրագնդի վրա եղած աղբի մոտ 1/10 մասը:
Այս խնդրի լուծման համար արտասահմանում վաղուց են պայքարում։ Օրինակ Չինաստանում, դեռեւս 2008 թ.-ին արգելվել էր անվճար պոլիէթիլենային տոպրակներ տրամադրել գնորդներին, որի շնորհիվ մեկ տարվա ընթացքում գրեթե 3 մլն տոննա նավթ է տնտեսվել:Հայաստանում դեռևս վիճակը լուրջ է մնում, սակայն արդեն որոշ կազմակերպություններ սկսել են գլուխ բարձրացնել և հետամուտ լինել դրանց կրճատմանը։ Ուրբան հիմնադրամը մայիսից մարզկենտրոնում սկսում է «Պլաստիկ թափոններից զերծ Կապան» նախագիծը ։ Սա նորարարական ծրագիր է Հայաստանում։ Անցած տարի փորձարկվել է նաև Գյումրիում։


Ըստ ծրագրի, Կապանում կպատրաստվեն բազմակի օգտագործման կտորե պայուսակներ, որոնք կբաժանվեն խանութներին՝ ապրանքները փաթեթավորելու համար։ Միաժամանակ սոցիալական խնդիր է լուծվելու։ Տոպրակները կարելու համար հրավիրվելու են գործազուրկ կանայք, որոնք կատարած աշխատանքի դիմաց վարձատրվելու են։ Նման նախագիծ Կապանում իրականացրել էր նաև ԵԱՀԿ Սյունիքի մարզային ծրագրերի իրականացման գրասենյակը։


Պոլիէթիլենային տոպրակների այրումից CO գազ է առաջանում, որն էլ օզոնային շերտին մեծ վնաս է հասցնում։ Նաև ամեն տարի Համաշխարհային օվկիանոս է հասնում 6 մլն 300 հազար տոննա աղբ։ Հիմնական մասը պլաստիկ է, իսկ օվկիանոսում դրանք մանրանում ու կենդանիների համար մահաբեր կեր են դառնում։ Ծրագիրն իրականացնողները միայն մեկ մտահոգություն ունեն. բնակիչներն իրենք պետք է գիտակցեն ցելոֆանների վնասակարությունն ու հրաժարվեն դրանցից։ Միայն այսպիսի նախագծերն ու կտորե բազմակի օգտագործման տոպրակներ արտադրելը դեռևս փոքր քայլ են քաղծկեղածին ցելոֆանների «օվկիանոս»-ից ազատվելու համար։

Մ.Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!