4 թափուր պաշտոնների համար պայքարում էին 6 հոգի
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » 4 թափուր պաշտոնների համար պայքարում էին 6 հոգի


4 թափուր պաշտոնների համար պայքարում էին 6 հոգի

 

Հեղինակ.

 

4  թափուր պաշտոնների  համար պայքարում  էին 6 հոգի


Քաղաքապետարանի հայտարարած համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման մրցույթի առաջին փուլին այսօր 6 հոգի էին ներկայացել։ Գլխավոր, առաջատար, կրտսեր խմբերի մասնակիցներից յուրաքանչյուրի համար հատուկ ժամանակ էր սահմանվել, որի ընթացքում պետք է կարողանային գրավոր պատասխանել առաջադրված հարցերին։ 4 հաստիքի համար 7 դիմում էր նեկայացվել։ 1 հոգի բացակա էր։

Թափուր պաշտոնների համալրման մրցույթի 3 մասնակիցները արդեն իսկ զբաղեցնում են իրենց պաշտոնները։ Նրանց հետ կնքվել էր աշխատանքային ժամկետային պայմանագրեր։ Եվ այսօրվա մրցույթի արդյունքներից պարզ դարձավ ,թե ով կշարունակի պաշտոնավարել։ Քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Իվետա Թադևոսյանը 30 հարցին կարողացել էր արագ պատասխանել և տրամադրվել հաջորդ ՝ հարցազրույցի փուլին։ Տարիների փորձ ունեցողի համար մասնագիտական բոլոր հարցերն էլ հեշտ են։ Մրցույթը նաև կօգնի պարզելու ,թե որտեղ են բացթողումները։

Եթե թեսթի հարցերին անգիրիզմի օգնությամբ կարողանում են պատասխանել, ապա նույնը չի կարելի ասել բանավորի մասին։ Հարցազրույցի ընթացքում է պարզվում, թե ով է իսկապես տիրապետում գործին։

Օրինակ հունվարին անցկացված վարչաիրավական բաժնի առաջին կարգի մասնագետի մրցույթին մասնակիցներից ոչ ոք չի անցել։ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման , ֆինանսաբյուջետային բաժինների պետերը , կրթության մշակույթի և սպորտի բաժնի առաջին կարգի մասնագետը մնացին իրենց պաշտոններում, իսկ ահա ներքին աուդիտի բաժնի պետի պաշտոնը զբաղեցրեց նույն բաժնի կրտսեր մասնագետը ։ Հանձնաժողովը բաղկացած էր մարզպետարանի ներկայացուցիչներից և քաղաքապետարանի ավագանու անդամներից։

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!