Ոչ երանի գյուղացուն
Subscribe by RSS or Email


Ոչ երանի գյուղացուն

 

Հեղինակ.

 


Ոչ  երանի գյուղացուն
«Ի տարբերություն Հանրապետության մյուս մարզերի, Սյունիքում կարկտահարությունից տուժած համայնքներ գրեթե չկան, բարեբախտաբար մեր տարածաշրջանում պատկերը այնքան էլ մտահոգիչ չէ», այսօր հարցազրույցի ժամանակ ընդգծեց մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը։ Այնուամենայնիվ, անբարենպաստ եղանակը Մեղրու տարածաշրջանում իր ձեռագիրն է թողել , այստեղ ծիրանենիները հասցրել են ցրատահարվել ։

Բացի ցրտահարությունից Մեղրիում ծիրանենիները նաև ծաղկման շրջանում տուժել են բարձր ջերմաստիճանից։ Այս տարի ևս հողագործի սպասելիքները կարծես թե չեն արդարանալու։ Օրինակ ծիրանի դեպքում ծրագրվածի 30-40 տոկոս բերք միայն կստացվի ։ Հետևաբար ծիրանի գնի բարձրացումը այս տարի անխուսափելի կլինի։ «Մորեխների հարձակումից տուժել են նաև նուռն ու խաղողը։ Իսկ Գորիսում և Սիսիանում խնձորենիները համեմատաբար լավ վիճակում են» ,ասում է վարչության պետը։

Ինչ վերաբերում է հակակարկտային կայաններին՝ Սյունիքի մարզում դրանք բացակայում են։ Սամվել Թանգյանը ձեռքբերման հնարավոր տարբերակներ հուշեց ,մի խոսքով գյուղացին ինքը պետք է որոշի՝ կկարողանա՞ հակակարկտային կայան պատվիրելու դեպքում ամբողջի դիմաց վճարել , թե ոչ։ Ինչ վերաբերում է կաթնամթերքի իրացմանը,Սյունիքի մարզում այս խնդիրը չկա։ 1լիտրը մթերվում է 140-150 դրամով։ Սամվել Թանգյանը այն ոչ ցածր, ոչ էլ բարձր գին է համարում։

Իսկ ահա մսի իրացումը Սյունիքում խնդիր է ։ Նախորդ տարվա համեմատ ավելի շատ միս է արտադրվել։ Մանր եղջերավորները 17 հազարով են ավելացել ,իսկ խոշորները 3500-ով։ Իսկ անտառների ավիասրսկումներին կրկին պետք է սպասել, միջոցներ պետք է տրամադրվեն։ Ամենաշատը թրթուրների հարձակումներից տուժել է Կապանի տարածաշրջանը։ Մյուս համայնքներում նման խնդիր չկա։

Սամվել Թանգյանը հացահատիկային դաշտերի վիճակը կայուն գնահատեց։ Գարնանային գյուղատնտեսական աշխատանքներն էլ մարզում գրեթե ավարտին են հասցվել։ Միայն Գորիսում և Սիսիանում դեռևս անելիքներ կան։

Հույս ունենանք,որ եղանակի քմահաճույքներից այլևս գյուղացին չի տուժի և կարկուտն էլ Սյունիքի մարզ չի հասնի,առանց այն էլ տերևակերները առողջ տերև չեն թողել։

Հերմինե Միքայելյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!