Ուժեղ քամին Սյունիք և Սզնակ գյուղերում տանիքներ է ավերել.ծառեր տապալել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ուժեղ քամին Սյունիք և Սզնակ գյուղերում տանիքներ է ավերել.ծառեր տապալել


Ուժեղ քամին Սյունիք և Սզնակ գյուղերում տանիքներ է ավերել.ծառեր տապալել

 

Հեղինակ.

 

Ուժեղ քամին Սյունիք և Սզնակ գյուղերում տանիքներ է ավերել.ծառեր տապալել


Վերջին օրերին կարկուտը, գայլերն ու թրթուրները շատ նեղեցին գյուղացուն։ Այսօր էլ այդ շարքը համալրեց բարկացած քամին։ Կեսօրին մոտ այն լիովին ցուցադրեց իր ուժն ու ավերեց Սյունիք և Սզնակ գյուղերի մի շարք տների տանիքներ։ Քամու հանցակից անձրևն էլ ավելի բարդացրեց խնդիրն ու պոկված տանիքներից ջուրն արագորեն ներս լցվեց։ Բնակիչները հապշտապ կարողացան մի երկու քար ու թիթեղ գտնել, մի կերպ ամրացնել որոշ հատվածներ, մինչև ժամանեցին Սյունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները։

Սյունիքի գյուղապետ Սամվել Սարգսյանի խոսքով հասցված վնասի չափը փոքր համայնքի համար շատ մեծ է։ Սյունիք գյուղի Մշակույթի կենտրոնն է վնասվել, իսկ Սզնակում ակումբի տանիքն է օդ բարձրացել։ Նախնական հաշվարկներում վնասի չափը մոտ 5մլն. դրամ է կազմում։
Ուժեղ քամին Սյունիք և Սզնակ գյուղերում տանիքներ է ավերել.ծառեր տապալել
Բնակիչները նեղված են, այս տարի օր ու արև չտեսան, չեն հասկանում բնությունն ինչու է իրենց դեմ դուրս եկել։

«Սաղ ճղները կտրատածա, կյումը, տները բարբադ ըրած, ծառերնա դե ալ շլոր մլոր,թոթ,ծիրան, սաղ թափածա վեր ածած, ալ պեն չկա»,-բողոքում է բնակիչ Ալեքսեյ Սարուխանյանը։
Ուժեղ քամին Սյունիք և Սզնակ գյուղերում տանիքներ է ավերել.ծառեր տապալել
Անահիտ Հովհաննիսյանի այգու հսկա ընկուզենին երկու կես է դարձել։ Ծառի տապալված կեսն ընկնելիս պառկեցրել է նաև կողքի տանձենուն։ Սա դեռ բավական չէ՝ գոմի տանիքն էլ է պոկվել։
Ուժեղ քամին Սյունիք և Սզնակ գյուղերում տանիքներ է ավերել.ծառեր տապալել
Մեկ այլ բնակարանում կոտրված թթենին երեք ճուտիկ է սպանել։ Ավերվել է նաև ջերմոցը։ Իսկ ահա Սյունիքի մարզային հիդրոմետ ծառայության սարքավորումները քամու ուժգնությունը գրեթե չեն «նկատել», ասում է ծառայության պետ Ժորա Գևորգյանը։

«Կապանի օդկայանը գտնվում է հարավարևմտյան կողմում, իսկ քամին հարավարևելյան կողմում է եղել, այդ պատճառով մեր սարքավորումները գրանցել են ընդամենը 10 մ/ա , իսկ դա անգամ մարդու գլխարկը գլխից չէր հանի։Սակայն ավերված տանիքների և ծառերի փաստը կա և մենք եկել ենք ուսումնասիրելու» ։

Իսկ գյուղացիներն արդեն չգիտեն, թե բնությունն իրենց համար էլ ինչ անակնկալներ կպատրաստի։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!