ԳԱՆՁԱՍԱՐԻՑ ՀԵՌԱՑԵԼ ԵՆ ԵՒՍ 2 ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻՆԵՐ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » ԳԱՆՁԱՍԱՐԻՑ ՀԵՌԱՑԵԼ ԵՆ ԵՒՍ 2 ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻՆԵՐ


ԳԱՆՁԱՍԱՐԻՑ ՀԵՌԱՑԵԼ ԵՆ ԵՒՍ 2 ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻՆԵՐ

 

Հեղինակ.

 

ԳԱՆՁԱՍԱՐԻՑ ՀԵՌԱՑԵԼ ԵՆ ԵՒՍ 2 ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻՆԵՐ


Կապանի «Գանձասարից» հեռացել են ուգանդացի կիսապաշտպան Նոա Կասուլեն և բրազիլացի հարձակվող Դու Բալան: Այս մասին armsport.am-ը տեղեկացավ «Գանձասար» ակումբից:

Դու Բալան ձմռանը կարճատև պայմանագիր էր կնքել կապանյան թիմի հետ, իսկ Նոա Կասուլեի պայմանագիրն ավարտվում էր օգոստոսին, սակայն ակումբն որոշել է հրաժարվել նրա ծառայություններից:

Ավելի վաղ «Գանձասարից» հեռացել էին բրազիլացիներ Դիեգո Լոմբան և Ուիլիան Պոտակերը:

Ավելացնենք, որ Նոա Կասուլեն 2007 թվականից էր հանդես գալիս Հայաստանում: Սկզբում նա ելույթ էր ունենում «Բանանցում», որտեղից էլ տեղափոխվել էր «Գանձասար»: Բարձրագույն խմբում նա անցկացրել է շուրջ 140 հանդիպում:

Չի բացառվում, որ առաջիկայում «Գանձասարից» հեռանա ևս մեկ արտասահմանցի խաղացող;

http://www.armsport.am/
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!