Կարեն Թումանյան. Գումար տաս, որ ծառայես գերմանական բանակո՞ւմ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Կարեն Թումանյան. Գումար տաս, որ ծառայես գերմանական բանակո՞ւմ


Կարեն Թումանյան. Գումար տաս, որ ծառայես գերմանական բանակո՞ւմ

 

Հեղինակ.

 

Կարեն Թումանյան. Գումար տաս, որ ծառայես գերմանական բանակո՞ւմ


Նոյեմբերյանում ծառայակցի հրազենային կրակոցից զոհված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի դեպքը ոչ թե միայն մտորելու տեղիք է տալիս, այլև լուրջ հարված է հայոց բանակի բարոյահոգեբանական նկարագրին: Այս դեպքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ բանակում ուղղակի անհրաժեշտ է ունենալ հոգեբանների խումբ, որոնք կհայտնաբերեն ու կկանխեն զինծառայողների մոտ ուրվագծվող հոգեբանական շեղումները:

Բանն այն է, որ երբ նորակոչիկը հայտնվում է բանակում, նրա մոտ տարբեր շփումների
(սպա-զորակոչիկ, նոր ծառայող-հին ծառայող) արդյունքում ձևավավորվում է նոր բնավորություն, և հենց հոգեբանի պրոֆեսիոնալիզմն այստեղ կարող է մեծ դեր խաղալ:

Օրինակ, եվրոպական երկրներից շատերում հոգեբաններն իրենց ազգային բանակի անբաժան մասն են կազմում և քիչ դերակատարում չեն ունեցել բանակի հանդեպ ժողովուրդի տածած մեծ վստահության հարցում: Սա էր պատճառը, որ երբ իմ բարեկամը պատմեց, թե Գերմանայիում իր հարևանը պատրաստ էր գումար տալ բժիշկներին, որպեսզի նրանք աչք փակեին իր տղայի բնածին արատի վրա և տային համապատասխան տեղեկանք, ինչը թույլ կտար առանց խորընդոտների զորակոչվել, դա ինձ չզարմացրեց, քանզի նմանատիպ դեպքերի մասին էլի էի լսել, և հենց այդպիսի դեպքերն են վկայում բանակի նկատմամբ տածած անսահման վստահության մասին:

Հ.Գ.- Հուսանք, որ Նոյեմբերյանում տեղի ունեցած այս հիրավի ողբերգական պատահարն էլ անհետքևանք չի մնա, մեղավորները կպատժվեն, և, ամենակարևորը, կարվեն այնպիսի հետևություններ, որոնք մեզ մեկ քայլ առաջ կտանեն դեպի եվրոպական չափանիշներ:

http://www.irates.am/
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031