ՃՈ տեսուչը մեղադրվում է շուրջ 5 մլն դրամի վարչական տուգանքները յուրացնելու մեջ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » ՃՈ տեսուչը մեղադրվում է շուրջ 5 մլն դրամի վարչական տուգանքները յուրացնելու մեջ


ՃՈ տեսուչը մեղադրվում է շուրջ 5 մլն դրամի վարչական տուգանքները յուրացնելու մեջ

 

Հեղինակ.

 

ՃՈ տեսուչը մեղադրվում է շուրջ 5 մլն դրամի վարչական տուգանքները յուրացնելու մեջ


Ճանապարհային երթևեկության կանոնների տարբեր խախտումներ թույլ տված վարորդները վճարել են վարչական տուգանքները, բայց գումարը` ավելի քան 5 միլիոն դրամ, այդպես էլ տեղ չի հասել:

Հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևանի բնակիչ Հայկ Տոնոյանը, աշխատելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային Ոստիկանություն›› ծառայության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի 1-ին դասակում որպես վարչական գործունեության ավագ տեսուչ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2010 թվականից մինչև 2012թ. ժամանակահատվածում կեղծ անդորրագրեր կազմելու միջոցով յուրացրել է վարչական իրավախախտումներ կատարած անձանցից գանձված և պետբյուջե վճարելու համար ի պաշտոնե իրեն վստահված 5 216 000 դրամը:

Բացի վերոնշյալից, Հ. Տոնոյանը, նախաքննական նյութերի համաձայն, հիշյալ ժամանակահատվածում ծառայության նկատմամբ անբարեխիղճ ու անփույթ վերաբերմունքի հետևանքով իր պարտականությունները չի կատարել, մասնավորապես` նշանակված տուգանքի գումարները բռնագանձելու համար ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդների վերաբերյալ կազմված վիճահարույց 174 արձանագրությունները, թեև տուգանքները չեն վճարվել, սահմանված կարգով ՀՀ վարչական դատարան չի ուղարկել: Նշվածի հետևանքով նա, ըստ մեղադրական եզրակացության, անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձանց և պետության օրինական շահերին` այդկերպ ոտնահարելով քաղաքացիների սահմանադրական իրավունքներն ու հեղինակազրկելով իշխանության մարմիններին։

Գործում առկա իրեղեն ապացույցների թվում են կեղծ անդորրագրերը, վարչական դատարան չուղարկված խախտման արձանագրությունները, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված փաստաթղթերի բնօրինակները և պատճենները: Հիշյալ արարքների համար Հայկ Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (‹‹Յուրացնելը կամ վատնելը››) 3-րդ մասի 1-ին կետի և 315-րդ հոդվածի (‹‹Պաշտոնեական անփութությունը››) 1-ին մասի հատկանիշներով:

Մեղադրանքի հիմքում դրված ապացույցները կհետազոտվեն ու կստուգվեն դատարանում:

ՓԱՍՏԻՆՖՈ
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!