Գոմեշի մսի գործով կալանավորված «Կապանի» մսի կոմբինատի տնօրենի կալանքը փոխվել է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Գոմեշի մսի գործով կալանավորված «Կապանի» մսի կոմբինատի տնօրենի կալանքը փոխվել է


Գոմեշի մսի գործով կալանավորված «Կապանի» մսի կոմբինատի տնօրենի կալանքը փոխվել է

 

Հեղինակ.

 

Գոմեշի մսի գործով կալանավորված «Կապանի» մսի կոմբինատի տնօրենի կալանքը փոխվել է


Panorama.am- Գոմեշի մսի գործով կալանավորված «Կապանի» մսի կոմբինատի տնօրենի կալանքը փոխվել է

Հայաստանի Զինված ուժերին գոմեշի մսի մատակարարման փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության Հատուկ կարևորագույն գործերի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին կալանավորված «Կապանի» մի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանի խափանման միջոց կալանքը վերջերս փոխվել է, և նա այժմ ազատության մեջ է:

Օհանջանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է 2-րդ մակրոինֆարկտի հետևանքով: «Առաջին մակրոինֆարկտը պատահեց, երբ նրան կալանավորեցին, իսկ վերջերս էլ եղավ երկրորդը, այդ պատճառով էլ խափանման միջոցը փոխվել է, և նա ներկայացրել է ստորագրություն քաղաքից չհեռանալու մասին», -տեղեկացրեց փաստաբանը` պնդելով, որ Օհանջանյանի նկատմամբ մեղադրանքն անհիմն է:

Նշենք, որ Օհանջանյանի նկատմամբ առաջադրվել էր մեղադրանք ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` «խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ նույն գործով կատարված նախաքննության ընթացքում ՀՀ քր. օր-ի 376-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքը, որը առաջացրել է ծանր հետևանքներ) կալանավորվել էին նաև ՊՆ բարձրաստիճան 3 պաշտոնյաներ, որոնցից մեկը փոխգնդապետ էր: «News.am»-ի տեղեկություններով նրանք բոլորն այժմ նույնպես ազատ են. նրանց նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվել է երկրից չբացակայելու ստորագրությամբ:

ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ոչ հաստատեց և ոչ էլ հերքեց այս տեղեկությունը և ասաց, որ առաջիկայում Գոմեշի մսի գործով նախաքննության մասին պաշտոնապես կհաղորդվի:


Panorama.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!