Քըրք Քըրքորյանին ենթադրաբար պատանդ են վերցրել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Քըրք Քըրքորյանին ենթադրաբար պատանդ են վերցրել


Քըրք Քըրքորյանին ենթադրաբար պատանդ են վերցրել

 

Հեղինակ.

 

Քըրք Քըրքորյանին ենթադրաբար պատանդ են վերցրել


Ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանին ենթադրաբար պատանդ են վերցրել: Նա վերջին անգամ հանրության առաջ հայտնվել է 2012 թվականի հունիսին: Իսկ նրա նախկին կինը` Լիսա Քըրքորյանը, հայտնել է, որ չի կարողանում կապ հաստատել ամուսնու հետ: Նա նաեւ տեղեկացրել է, որ Քըրքորյանի ընկերության մենեջեր Թրասինդա Քորփը վերջին 5 տարիներին Քըրքին ամբողջությամբ վերահսկել է եւ թույլ չի տվել նրան հանդիպել դստեր հետ:

Քըրքի ու Լիսայի ամուսնալուծությունը ցավոտ էր, սակայն այժմ կինը դատարան է դիմել` նախկին ամուսնուն հայտնաբերելու համար: Ըստ նրա` Քըրքը վատառողջ է, եւ ինքը ցանկանում է գոնե վերջին անգամ տեսնել նրան. տեղեկացնում է TMZ–ը:


Yerkir.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!