Փորձել է դանակահարե՞լ ամբաստանյալին. վեճ ՇՄ ընդհանուր իրավասության դատարանում
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Փորձել է դանակահարե՞լ ամբաստանյալին. վեճ ՇՄ ընդհանուր իրավասության դատարանում


Փորձել է դանակահարե՞լ ամբաստանյալին. վեճ ՇՄ ընդհանուր իրավասության դատարանում

 

Հեղինակ.

 

Փորձել է դանակահարե՞լ ամբաստանյալին. վեճ ՇՄ ընդհանուր իրավասության դատարանում


Երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցել միջադեպ՝ մինչ դատական նիստի մեկնարկը: Տուժող կողմի իրավահաջորդի ամուսինը հարձակվել է ամբաստանյալի վրա, քաշքշել վերջինիս, եվ տեղի է ունեցել միջադեպ: Խնդիրը կայանում է նրանում, որ ամբաստանյալ, Հարթաշեն գյուղի բնակիչ Ցոլակ Հովհաննիսյանը անցած տարվա հոկտեմբերին, խախտելով ճանապարհատրանսպորտային երթեվեկության կանոնները, վրաերթի է ենթարկել Գյումրու բնակիչ 20-ամյա Պետրոս Քեչիջյանին, վերջինս երկու ամիս անց մահացել է: Տուժողի իրավահաջորդը՝ Անահիտ Խաչատրյանը, դիմել է դատարան եվ որոշ ժամանակ է, ինչ տեղի է ունենում այս գործով դատաքննությունը: Մինչ դատական նիստի մեկնարկը կողմերի միջև վիճաբանություն է ծագել, և տուժողի իրավահաջորդի ամուսինը սկսել է քաշքշել ամբաստանյալին: Խոսվում է այն մասին, որ վերջինս փորձել է նաև օգտագործել դանակ:

Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը մեր լրագրողին փոխանցել է, որ տուժող կողմի ներկայացուցիչը ոչ միայն բռունցքով հարվածել է, այլ գրպանից հանել է դանակը և փորձել կիրառել այն, բայց հագին կաշվե բաճկոն է եղել, ու անցանկալի դեպք տեղի չի ունեցել, ընդամենը բռունցքով է խփել`նշել է Կարեն Բաբակեխյանը: Գործը ուղղարկվել է դատախազություն, Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը մեր լրագրողին փոխանցել է, որ գործով այժմ զբաղվում է Շիրակի մարզի քննչական բաժինը, նյութեր են նախապատրաստվում: Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:

Հերմինե Մկրտչյան

www.galatv.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!