Կայացավ «Ուսանողական ամառ Կապան – 2018» փառատոնի առաջին հավաքը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Կայացավ «Ուսանողական ամառ Կապան – 2018» փառատոնի առաջին հավաքը


Կայացավ «Ուսանողական ամառ Կապան – 2018» փառատոնի առաջին հավաքը

 

Հեղինակ. Մարգարիտա Մանուկյան

 

Կայացավ «Ուսանողական ամառ Կապան – 2018» փառատոնի առաջին հավաքը
Կապանի համայնքապետարանի մշակույթի կենտրոնում կայացավ «Ուսանողական ամառ Կապան – 2018» փառատոնի առաջին հավաքը։ Երիտասարդներին ողջունեցին փառատոնի կազմկոմիտեի անդամներն ու համայնքապետի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը։ Վերջինս նշեց․ համաձայն չէ այն մտքի հետ, որ երիտասարդները երկրի ապագան են։

Կայացավ «Ուսանողական ամառ Կապան – 2018» փառատոնի առաջին հավաքը «Երիտասարդությունը երկրի ներկան է։ Վճռական ու վստահ եղեք կյանքի բոլոր փուլերում։ Երկրի ստատուսը դուք եք։ Ուսանողական տարիներին ամենակարևորը հենց «ուսանող» լինելն է՝ սովորելը։ Լավ սովորեք և մտածեք հայրենի քաղաք վերադառնալու մասին»,- շեշտել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը։

Կապանի քաղաքապետին կից երիտասարդական խորհրդի նախագահ Վրույր Հարությունյանը նշեց, որ այս տարի փառատոնի ձևաչափը փոխվել է և սա քայլ առաջ է՝ պարզապես ժամանցային միջոցառում կոչվելու փոխարեն, այս անգամ ուսանողներից պահանջվելու է ակտիվ նախաձեռնություններ իրականացնել, համայնքի խնդիրները նկատել ու քննարկել ոչ թե համացանցում, այլ հենց փառատոնի շրջանակում, և թիմային աշխատանքներով տրված 21 օրերի ընթացքում նպաստել համայնքի զարգացմանը։ «Ուսանողական ամառ Կապան – 2018» փառատոնի բացման արարողությունը կկայանա օգոստոսի 11-ին։ Մասնակցում են 120 երիտասարդներ։
Կայացավ «Ուսանողական ամառ Կապան – 2018» փառատոնի առաջին հավաքը
Կայացավ «Ուսանողական ամառ Կապան – 2018» փառատոնի առաջին հավաքը
Կայացավ «Ուսանողական ամառ Կապան – 2018» փառատոնի առաջին հավաքը
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031