ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանին


ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանին

 

Հեղինակ. Մարգարիտա Մանուկյան

 

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ ՂահրամանյանինՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը հուլիսի 27-ին Կապանի համայնքապետարանում մարզպետ Կարեն Համբարձումյանին, Կապանի ավագանու անդամներին և տարածաշրջանի գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարներին ներկայացրեց Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանին։

«Կապան քաղաքում լուրջ գործընթացի առաջ ենք կանգնած, պիտի ունենանք նոր ընտրված քաղաքապետ և մինչև ընտրությունների կազմակերպման գործընթացը քաղաքի բնականոն հունն ապահովելու, աշխատանքների կարգավորման պատիվն ու ծանրությունը դրել ենք պարոն Նարեկ Ղահրամանյանի ուսերին։ Կարծում եմ սա մեծ պատիվ է և շատ պատասխանատու պարտավորություն՝ լինել հանրապետության ըստ իս գոնե 4-րդ քաղաքի ղեկավարը։ Վստահ եմ և լիահույս, որ պարոն Ղահրամանյանը դա կանի մեծ պատվով և մեծ բավականությամբ։ Նա մենակ չէ ՝ կառավարությունը, մարզպետը, հուսով եմ նաև համայնքապետարանի աշխատակազմը այս պատասխանատու գործում կանգնած են քաղաքապետի պաշտոնակատարի կողքին։ Այս համատեքստում շատ կարևոր է Հայաստանի տարածքային կառավարման բնագավառում համաչափ զարգացման խնդիրը, որը մեր կառավարության համար առանցքային, էական ոլորտներից է։ Մեր առաջիկա քայլերը միտված են տեղական ինքնակառավարման ապակենտրոնացմանը։ Եվ շատ կարևոր է, որ տեղական ինքնակառավարման մարմինները կատարեն իրենց իրական դերակատարումը, որովհետև գաղտնիք չէ, որ հաճախ համայքներում ավագանին իրեն համարել է համայնքապետի աշխատող, ինչը, իհարկե, նոնսենս է»,- նշել է նախարարը։

Սյունիքի մարզպետ Կարեն Համբարձումյանը ևս շեշտեց, որ համայնքներում առկա խնդիրները կլուծվեն միասնաբար։ Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը ներկաներին ողջունելով, հիշեցրեց, որ հենց նշանակման հաջորդ օրն է հայտարարել՝ ակնկալում է համաքաղաքացիների աջակցությունը երկրում դրական փոփոխությունները Կապան հասցնելու գործում։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանին«Ես պատրաստ եմ համագործակցել բոլորի հետ՝ անկախ տարաձայնություններից, քաղաքական հայացքներից ու կուսակցական պատկանելությունից։ Հուսամ միասին, թեկուզև կարճ ժամանակահատվածում, բայց կկարողանանք դրական փոփոխություններ բերել մեր համայնք»,- նշեց երիտասարդ ղեկավարը։

Հանդիպմանը տարաբնույթ հարցեր հնչեցին, որոնց մեծ մասին արդեն ծանոթ էին թե մարզպետն ու համայնքապետի պաշտոնակատարը, և թե նախարարը։ Նախորդ իշխանությունների բացթողումներն այսօր շեշտել ու ներկա կառավարությունից ակտիվորեն պահանջելն իհարկե հեշտ է, նկատեց Սուրեն Պապիկյանը, սակայն համերկրացիներին կոչ արեց համբերատարությամբ ու հարգանքով լցվել։
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանին
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031