«Արարատ ցեմենտ»-ի հանրային քննարկումը կրկին տապալվեց
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » «Արարատ ցեմենտ»-ի հանրային քննարկումը կրկին տապալվեց


«Արարատ ցեմենտ»-ի հանրային քննարկումը կրկին տապալվեց

 

Հեղինակ. Մարգարիտա Մանուկյան

 

«Արարատ ցեմենտ»-ի  հանրային քննարկումը կրկին տապալվեցԿապանի մի խումբ ակտիվ քաղաքացիներ կրկին տապալեցին «Արարատ ցեմենտ» ՓԲԸ-ի փուլային երրորդ հանրային քննարկումը։ Դա պիտի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը վերաբերեր։ Ցուցարարները կրկին փակել էին Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճի մուտքը։ «Մուլտիգրուպ» կոնցեռնի փոխտնօրեն Արայիկ Քեսոյանի ներսում հուզող հարցերը քննարկելու առաջարկը երիտասարդները մերժեցին։ Ընկերության ներկայացուցիչը, սակայն, համայնքապետարանին մեղադրեց օրենքի խախտման և հանրային քննարկումը հավուր պատշաճի չկազմակերպելու մեջ։
Քննարկումը պետք է վարեր Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի օգնական Արմեն Սարգսյանը, վերջինս շեշտում է․

«Այն ինչ պետք է ըստ օրենքի աներ համայնքապետարանը, մենք ապահովել ենք։ Սահմանված կարգով, «Հայաստանի հանրապետություն» թերթում, համայնքապետարանի պաշտոնական կայքէջում և այլ լրատվամիջոցներով հանրությանը ներկայացվել է, որ հուլիսի 26-ին, ժամը 15-ին կայանալու է հանրային քննարկում։ Տրամադրվել է դահլիճ։ Սակայն տարբեր քաղաքացիների կողմից եղել է անհնազանդության ակցիա և թույլ չեն տվել ներս մտնենք։ Ի՞նչ պետք է աներ համայնքը, ավելի՞ բարդացներ, քաշքշեին իրար, տհաճ բաներ կատարվե՞ին, իհարկե ոչ»,- պարզաբանում է օգնականը։

Հիշեցնենք, որ Կապանի օդանավակայանի հարևանությամբ նախատեսվում է ցեմենտի աղացման արտադրամաս կառուցել։ Տարեկան արտադրողականությունը լինելու է մինչև 186 հազար տոննա: 64 աշխատեղ՝ 32ը բանվորական, նույնքան էլ վարչական հատվածի համար։ Արտանետման աղբյուրներում տեղադրվելիք փոշեմաքրման սարքավորումները, որոնց ՕԳԳ-ն կազմելու է 95 տոկոս քաղաքացիներին չեն հուսադրում։ Վերջիններս պնդում են, որ այս կարգի հարցերը մի խումբ մարդկանց հետ քննարկելը բավարար չէ, իրենք պահանջում են, որ անցկացվի տեղական հանրաքվե։

«Արարատ ցեմենտ»-ի  հանրային քննարկումը կրկին տապալվեց
«Արարատ ցեմենտ»-ի  հանրային քննարկումը կրկին տապալվեց
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031