Միջազգային շուկայում էժանացել է շաքարավազ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Միջազգային շուկայում էժանացել է շաքարավազ


Միջազգային շուկայում էժանացել է շաքարավազ

 

Հեղինակ.

 

Միջազգային շուկայում էժանացել է շաքարավազ



Միջազգային շուկայում շարունակվում է շաքարավազի գնի նվազումը: ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության տվյալներով՝ ապրիլին շաքարավազի գնի ինդեքսը կազմել է 252,6՝ մարտի համեմատ նվազելով 9 կետով: Շաքարավազի գնի նվազումը պայմանավորված է Բրազիլիայում շաքարեղեգի սպասվելիք ռեկորդային բերքով:

Bloomberg-ի տվյալներով՝ Բրազիլիայում շաքարի արտադրությունը կարող է հասնել ռեկորդային 35.5 մլն տոննայի:

Մայիսի 15-ին սպիտակ շաքարի տոննայի գինը Լոնդոնի LIFFE բորսայում կազմել է մոտ 480 դոլար, ինչը նվազագույն գինն է 2010 թ. հետո: Ըստ որոշ փորձագետների՝ շաքարավազի գինը կարող է նվազել մինչեւ 400 դոլար:

Նշենք, որ շաքարավազի գնի որոշ նվազում առկա է նաեւ Հայաստանում: ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ նախորդ տարվա ապրիլի համեմատ այս տարվա ապրիլին շաքարավազի գինը նվազել է մոտ 9%-ով; Մանրածախ առեւտրի ցանցում շաքարավազի 1 կգ-ի գինը ներկայում իջել է մինչեւ 380 դրամ: Չի բացառվում, որ շաքարավազի գինը էժանանա նաեւ առաջիկա ամիսներին:

Լուրեր Հայաստանից - NEWS.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!