Ինչպես վաղ հայտանաբերել աուտիստիկ խանգարումները
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Ինչպես վաղ հայտանաբերել աուտիստիկ խանգարումները


Ինչպես վաղ հայտանաբերել աուտիստիկ խանգարումները

 

Հեղինակ. Մարգարիտա Մանուկյան

 

Ինչպես վաղ հայտանաբերել աուտիստիկ խանգարումներըՎորլդ Վիժն հայաստանյան գրասենյակի և առողջապահության նախարարության համատեղ նախաձեռնությամբ Հայաստանի որոշ մարզերում և քաղաքամայր Երևանում անցկացվում են դասընթացներ մանկական տարիքում աուտիստիկ բնույթի խանգարումների մասին։ (աուտիզմ) բառը ծագել է հունարեն autós (αὐτός ինքնուրույն) բառից։ Աուտիզմ ունեցող երեխաների ծնողների մեծ մասն ու նրանց բժիշկները նկատում են երեխաների անսովոր վարքագիծը արդեն 18 ամսականում։ 3 տարեկանից հետո հասակակիցների հետ խաղալուց հրաժարվելը,մեծերից, բանավոր շփումից, աչքերի մեջ նայելուց խուսափելը, անկանոն շարժումները, ինքն իրեն վնասելու մղումը և շատ այլ ախտանիշներ ահազանգ պետք է լինեն ծնողի համար՝ երեխայի մոտ վաղ շրջանում հայտնաբերելու և հնարավորինս նվազեցնելու խնդիրը։

Մարզերում խնդիրն ավելի է դժվարանում մանկական հոգեբույժների պակասությունից։ Իսկ նրանց փոխարինող մեծերի հոգեբույժները շարունակական վերապատրաստումների կարիք ունեն։

¼,5-ի հարաբերակցությամբ այս ախտահարումը առավել շատ հայտնաբերվում է տղաների շրջանում։Պատճառը գենետիկական հիմքեր ունի։ Խնդիրն առավել բարդանում է 18 տարին լրանալուց հետո, Հայաստանում հարցը կարգավորված չէ և բախվում է երկու անկյունաքարի՝ զինապարտության խնդրին և հաշմանդամության կարգ ստանալու բարդություններին։

Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031