Զինվորները ճաշարանից նոր ձևով են օգտվում
Subscribe by RSS or Email


Զինվորները ճաշարանից նոր ձևով են օգտվում

 

Հեղինակ. Մարգարիտա Մանուկյան

 

Զինվորները ճաշարանից նոր ձևով են օգտվում
Կապանի թիվ Ն զորամասի ճաշարանում նույնպես ներդրվել է անհատական սպասարկման հոսքագծային համակարգ։ Եթե նախկինում զինվորներն իրենք էին լցնում ուտելիքը և շատ դեպքերում այն կարող էր անհամաչափ բաշխվել, ապա այժմ, ըստ սահմանված կարգի, յուրաքանչյուր զինծառայող վերցնում է իրեն հասանելիք չափաբաժինը և սեղանի շուրջ սպասում ընկերներին․ նախ աղոթում են , հետո նոր միմյանց բարի ախորժակ մաղթում։

Հոսքագծային համակարգը ընտրության հնարավորություն է տալիս․ օրինակ տրվող երկու տեսակի ապուրներն էլ վերցնելու փոխարեն զինծառայողը կարող է իր նախընտրածը կրկնակի չափաբաժնով վերցնել։ Տղաները գնահատում են ներդրված համակարգի առավելությունները։

Չափաբաժինները բաշխվում են այնպես, որ համապատասխանեն թե սահմանված նորմերին և թե վերականգնեն զինվորների ծախսած ուժն ու էներգիան։
ճաշատեսակները պատրաստվում են այս արտադրամասում։ Խոհարարները թվարկում են ճաշացանկն ու դրանից առանձնացնում նաև զինծառայողների սիրելիները։ Որոնցից առավել շատ են հրաժարվում և չեն ուտում, ճաշացանկից աստիճանաբար հանվում են։ Ցանկը հաճախ է թարմացվում, շուտով ապուրների, խյուսերի, փլովների ու աղցանների շարքում նաև թանապուր է ներառվելու։

Որքան էլ ամեն ինչ համեղ է, բնականաբար տնական ուտելիքն էլ են կարոտում։ համեստաբար լռում են, իրենց փոխարեն խոհարարներն են պատմում․
«Կարտոֆիլի ժարիտն ու պոմիդորով ձվածեղն են ամենից շատը կարոտում, բայց դա այստեղ չենք կարող կազմակերպել։ Եղել է, որ մի կիրակի ամբողջ զորքին առավոտյան խաշ ենք տվել՝ ճաշացանկից դուրս»,-ասում են։

Սննդի որակին ու ճաշարանի մաքրությանը հատուկ ուշադրություն են դարձնում։ Այստեղ նաև մսի, ձկան և բանջարեղենի մշակման հատուկ պայմաններ են ստեղծված։ Սպասքը լվացման մի քանի փուլ է անցնում, խոհարարներն էլ առանց մի վայրկյան դադար առնելու անմիջապես հաջորդ ճաշի պատրաստմանն են անցնում։


Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031