Տիգրանակերտ․Արցախի պատմական ակունքների ապացույցը
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Տիգրանակերտ․Արցախի պատմական ակունքների ապացույցը


Տիգրանակերտ․Արցախի պատմական ակունքների ապացույցը

 

Հեղինակ. Մարգարիտա Մանուկյան

 

Տիգրանակերտ․Արցախի պատմական ակունքների ապացույցը
Արցախում գործող միակ պատմամշակութային արգելոց-թանգարանը՝ Տիգրանակերտը, աշխարհի տարբեր անկյուններում գտնվող հայերին կանչում է իր պատմական շնչով, թեև օտարազգի զբոսաշրջիկների պակաս այստեղ նույնպես չկա։ 2005թ-ին սկսված պեղումները փաստարկում են , որ Տիգրան Մեծի ժամանակներից հայերը ապրել ու կառավարել են այս տարածաշրջանում։ Թեև հարկ է շեշտել, որ գտնված հնագույն քաղաքը այնուամենայնիվ մայրաքաղաք Տիգրանակերտը չէ։

«Սա 4 Տիգրանակերտներից մեկն է, որ գտնվում է Խաչենագետի հովտում։ Այս տարածքի վաղ քրիստոնեական եկեղեցում գտնված միակ հայատառ արձանագրությամբ սկավառակը, որի վրա գրված է «Վաչէ ծառայ Աստծո», խոսում է այն մասին, որ հենց քրիստոնեության սկզբից էլ այստեղ հայություն ոչ միայն եղել է, այլև իշխել և կառավարել է»,-ասում է «Տիգրանակերտ» պատմամշակութային արգելոցի վարիչ Արամայիս Աղաբեկյանը։

Արգելոց-թանագարանի տնօրենը շեշտում է․ մեր հիմնական առաքելությունն է հայկականության ու հայ քաղաքակրթության պատառիկները մարդկանց ներկայացնելուց բացի, նաև Արցախի պատմական ակունքների շուրջ պտտվող կասկածները ցրել։

«Այսօր Արցախի մասին կա կանխավարկած կամ հարցական՝ այն հայկական է, թե ոչ, ապա այսօր պատմագիտական տեսանկյունից վստահաբար կարող ենք ասել․ այն տարածքը, որտեղ այդ հարցը չպիտի լինի հենց Արցախն է»,- ասում է Արամայիս Աղաբեկյանը։

Թանգարանի երեք դահլիճներում ցուցադրված են մ.թ.ա. 5-րդ դարից մինչև մեր թվարկության 17-րդ դարի պատմական ժամանակաշրջանին վերաբերող մշակույթի յուրահատուկ առարկաներ: Դրանք կավե անոթներ են, քարից ու ապակուց պատրաստված առարկաներ։ Արցախցի այցելուները տեղեկացված են անցկացված պեղումների,արգելոցի հիմնադրման մասին։ Այլ երկրներից եկողների համար այն սպիտակ թերթ է, որի վրա արգելոցի աշխատակիցները մանրամասնորեն գծագրում են հայկական պատմության հզորագույն դարաշրջանի մասին պատմող վկայությունները։ 2017թ-ի կտրվածքով, այստեղ մոտ 20․հազար տոմս է վաճառվել։ Սա թանգարանի համար մեծ ձեռքբերում է, որ տարեցտարի աճելու միտում ունի։

Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031