Գրեթե ամեն օր աստիճանավանդակներին փռված օձերին բարի լույս ենք ասում.բողոքում են կապանցիները
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Գրեթե ամեն օր աստիճանավանդակներին փռված օձերին բարի լույս ենք ասում.բողոքում են կապանցիները


Գրեթե ամեն օր աստիճանավանդակներին փռված օձերին բարի լույս ենք ասում.բողոքում են կապանցիները

 

Հեղինակ.

 

Գրեթե ամեն օր աստիճանավանդակներին փռված օձերին բարի լույս ենք ասում.բողոքում են կապանցիները


Եղանակները տաքանալուն պես օձերը սկսում են իրենց մասին հիշեցնել։Նրանք հայտնվում են անսպասելի ու ամենաանհավանական վայրերում։ Ձմեռն այս տարի համեմատաբար մեղմ է եղել, ուստի թունավոր սողունների արշավանքը դեռ առջևում է ,իսկ մինչ այդ նրանք կարծես նախազգուշացնում են։ Կապանի Շինարարների թաղամաս տանող աստիճաններին օձերի հանդիպելը թերևս սովորական երևույթ է դարձել նրանց համար, ովքեր ամեն օր բարձրանում կամ իջնում են այդտեղով։ Արևի ջերմությունից տաքացած քարերը թունավոր սողունների հանգստյան վայրերն են։ Խմբագրություն զանգահարած քաղաքացին անհանգստացած պատմում էր, որ գրեթե ամեն օր օձերին բարի լույս է ասում ու խնդրեց՝ որևէ ձևեով բարձրաձայնել հարցը, որ համապատասխան մարմիները քայլեր ձեռնարկեն։ Փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանը նշեում է, որ օձերը գրանցված են կարմիր գրքում. նրանց ոչնչացնել չեն կարող ։

Բնության զարթոնքի հետ թաղամաս տանող աստիճաները նունպես ծաղկել ու կանաչել են։ Խոտերը այնքան են մեծացել ,որ բնակիչների ասելով ՝ վախենում են իջնելուց կամ բարձրանալուց նույնիսկ բազրիքներից բռնել ։ Ռուդլոֆ Սարգսյանի հավաստմամբ առաջիկա 10 օրերի ընթացքում ամբողջ աստիճաների երկայնքով կոմունալ ծառայության աշխատակիցները մաքրման աշխատանքներ կիրականանցնեն։

Բարեբախտաբար Կապանի բժշկական կենտրոնում այս տարի դեռևս օձի կծածի դեպքեր չեն գրանցվել։

Նելլի Միրզախանյան

նկարը՝ tert.am-ի
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!