Իմ և համաքաղաքացիներիս պատկերացումները տարբեր են․Կապանի համայնքապետ
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Իմ և համաքաղաքացիներիս պատկերացումները տարբեր են․Կապանի համայնքապետ


Իմ և համաքաղաքացիներիս պատկերացումները տարբեր են․Կապանի համայնքապետ

 

Հեղինակ. Մարգարիտա Մանուկյան

 

Իմ և համաքաղաքացիներիս պատկերացումները տարբեր են․Կապանի համայնքապետ
Կապանի համայնքապետ Աշոտ Հայրապետյանը հուլիսի 5-ին վարչապետի Կապան կատարած այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպից ու իր համաքաղացիների անհարգալից վերաբերմունքից վիրավորված հրաժարական է ներկայացրել։ Այս առթիվ արտահերթ ավագանու նիստ պետք է կայանար, սակայն լուրը վրդովմունքով ընդունած համայնքների վարչական ղեկավարների բոյկոտի պատճառով այն պարզապես քննարկման վերածվեց։

Համայնքի ղեկավարը բազմիցս շեշտեց, իր որոշումը չի փոխելու․ «Այս որոշմանը հանգել եմ թե օբյեկտիվ, և թե սուբյեկտիվ պատճառներով։ Իմ պատկերացումները համայնքի ղեկավարի անելիքների, ծրագրածը իրագործելու , ինչպես նաև իմ տեսլականը մեր համայնքի զարգացման մասին և մեր համաքաղաքացիների պատկերացումները տարբեր են։ Այդ կարծիքին եզրահանգելուն , չեմ թաքցնում, նպաստեց նաև երեկվա հանդիպումը։ Ես պիտի ասեմ, որ որպես քաղաքացի և որպես համայնքի ղեկավար բավականին ամոթալի վիճակում եմ հայտնվել հանրապետության թիվ մեկ պաշտոնյայի ներկայությամբ։ Իմ մեղքի բաժինն այդ ամենի մեջ կրելով այսօր դիմում եմ ձեզ՝ խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և դիմումն ընդունել»,- ավագանուն է դիմել համայնքապետը։Իմ և համաքաղաքացիներիս պատկերացումները տարբեր են․Կապանի համայնքապետ

Ավագանու անդամները հարցը առանձին քննարկեցին, մինչև ուզում էին հայտնել իրենց դիրքորոշումը՝ համայնքների վարչական ղեկավարներն ու համայնքապետարանի աշխատակիցները հայտարարեցին, որ բոլորն արդեն գրել են իրենց աշխատանքից ազատման դիմումները, և եթե համայնքապետի հրաժարականը պետք է ընդունվի, թող սկզբից բոլորին աշխատանքի ազատի։

Ավագանու անդամներն, այնուամենայնիվ որոշել էին սպասել և լսել նաև իրենց բացակա 5 անդամների կարծիքները։ Թեև ներկա գտնվողների մեծ մասն ասաց, որ հարգում է համայնքի ղեկավարի որոշումը և կողմ կքվեարկի։

Երկուշաբթի՝ հուլիսի 9-ին, ժամը 16-ին կկայանա ավագանու արտահերթ նիստ և հարցին վերջնական լուծում կտրվի։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031