Փաշինյանը կապանցիներին զսպվածության կոչ արեց
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Փաշինյանը կապանցիներին զսպվածության կոչ արեց


Փաշինյանը կապանցիներին զսպվածության կոչ արեց

 

Հեղինակ. Մարգարիտա Մանուկյան

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 5-ին Սյունիք կատարած առաջին պաշտոնական այցը եզրափակեց մարզկենտրոն Կապանում։ Երկրի գործադիր մարմնի ղեկավարը շեշտեց, այստեղ է հասել տեղի հիմնախնդիրները քարտեզագրելու և հարցուպատասխանի միջոցով ժողովրդի կարիքներն ու բարձրացրած հարցերը լսելու համար։

Տարածաշրջանի բնապահպանական ռիսկերի, պոչամբարների, օնկոլոգիական հարթակում առաջավոր լինելու, բժշկական կենտրոններում մասնագետներ չունենալու, գյուղերում աշխատող մանկավարժների չնչին աշխատվարձի, անբարեկարգ տանիքների և այլ համընդհանուր ու նեղ անձնական հարցերով քաղաքացիներից յուրաքանչյուրը շտապում էր դիմել վարչապետին։ «Գանձասար» ֆուտբոլային ակումբը կվերադառնա Կապան, երիտասարդ ընտանիքների համար կառուցվելիք և այդպես էլ հիմքերը չդրված «Հունանի լճի» շինարարությունը կշարունակվի,բոլոր հնչեցված խնդիրները կուսումնասիրվեն և ինչ-որ տարբերակ կմշակվի դրանց լուծման համար՝ ներկաներին վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը։

Կապանցիների հետ հանդիպումը, սակայն, ջերմ ծափողջույններից քիչ-քիչ անցավ նյարդացնող ու անհանդուրժողական մթնոլորտի։ Նախ սուլոցներով հնչեցված հարցին պատասխանելու հնարավորություն չտվեցին Կապանի համայնքապետ Աշոտ Հայրապետյանին։ Հանդիպման ընթացքում իրարից բարձրախոս խլելու, միմյանց հրմշտելով առաջ մղվելու ցանկությունը բարկացրեց Փաշինյանին։ Երկրի գործադիրի ղեկավարը քանիցս զսպվածության, միմյանց հարգելու կոչ արեց,ապարդյուն։ Մի խումբ երեխաների հետ լուսանկարվելուց հետո վարչապետը ուղևորվեց դեպի «Սյունիք ֆուդ» պահածոների գործարան։




Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031