Կապանի բնակչուհին դիմում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Կապանի բնակչուհին դիմում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին


Կապանի բնակչուհին դիմում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին

 

Հեղինակ. Մարգարիտա Մանուկյան

 

Կապանի բնակչուհի Լիանա Մելքումյանը իր և մի խումբ այլ ծնողների անունից Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին է դիմում, Հունան Ավետիսյան փողոցի տարրական դասարանի երեխաների կրթության կազմակերպման խնդրի այլընտրանքային լուծման ակնկալիքով։

Քաղաքում հանրակրթական դպրոցների պակաս չկա․ ավագ դպրոցների ընտրությունն է ծնողների համար խնդիր դարձել։ Թաղամասի թիվ 9 միջնակարգ դպրոցը տարիներ առաջ ավագի կարգավիճակ է ստացել , ինչի արդյունքում Հունան Ավետիսյան , Մինաս Պապյան, Գրիգոր Արզումանյան և հարակից այլ փողոցներից այստեղ հաճախող տարրական դասարանի աշակերտների մեծ մասը տեղափոխվել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոց։ Մյուս դպրոցների համեմատությամբ, սա ամենամոտն է, բայց տարածությունից բացի, կրթօջախից ետ մղող այլ պատճառներ էլ կան։

«Կապանի թիվ 9 ավագ դպրոցը մեծ է, մի քանի մասնաշենք պարզապես պարապուրդի են մատնված։ Հենց մեր բակում, մեր թաղամասում երեխաները այդ պայմաններից օգտվել չեն կարող, իսկ թիվ 3 միջնակարգ դպրոցը մասնաշենքեր չունի։ Երեք հարկանի շենքում 800-ից ավելի երեխաներ են սովորում։ Այն գերծանրաբեռնված է։ Գիտեմ, որ տարրական դասարաններում 30-ից 35 երեխա է սովորում և ոչ մի կերպ չեմ կարող պատկերացնել՝ ինչպես կարելի է մեկ դասաժամի ընթացքում այդքան երեխայի ժամանակ հատկացնել և տալ որակյալ ուսուցում։ Չեմ թերագնահատում ուսուցիչներին, ավելին հարգում եմ մանկավարժների աշխատանքը, բայց մեր թաղամասի ծնողներից շատերը, ինչպես և ես, երեխաներին տանելու ենք թիվ 7 հիմնական դպրոց, իսկ դա քաղաքի մյուս ծայրն է, ավտոբուսի վերջին կանգառը, այլ տարբերակ չի մնում»,- ասում է Լիանա Մելքումյանը։

Ստորագրահավաքներ, դիմումներ, նամակներ․ թաղամասի ծնողները բազմիցս բարձրացրել են խնդիրը, բայց դա մնացել է համայնքապետարանի և մարզպետարանի շրջանակներում, իսկ հարցին լուծում այս կառուցները չէ, որ պիտի տան։

«Մեզ ասել են, որ խնդիրը կարող է լուծել միայն Կրթության և գիտության նախարարությունը, ուստի ձեզ ենք դիմում, հարգելի նախարար և աշխատակիցներ, այս հարցը մեր քաղաքի համար օրակարգային է։ Շատ ծնողներ չեն պատկերացնում գալիք սեպտեմբերի դժվարությունները, ինչպես են ամեն առավոտ իրենց բալիկներին քաղաքի մյուս ծայրը հասցնելու , հատկապես ձմռան ամիսներին , սրանք միայն ֆիզիկական դժվարություններն են, ֆինանսական տեսանկյունից ևս բավականին բարդ դրություն կստեղծվի»,- ասում է Լիանա Մելքումյանը։

Հունան Ավետիսյանի անունը կրող թիվ 9 ավագ դպրոց հաճախ են մտնում այս հարցով՝ ինչպես անենք և ում դիմենք, որ դպրոցը դառնա միջնակարգ կամ հիմնական։ Կրթօջախի տնօրեն Արուս Միրզոյանը շեշտում է․ դա ոչ դպրոցի, ոչ համայնքապետարանի և ոչ էլ մարզպետարանի գործառույթն է։
Նման խնդիր միայն այս թաղամասում չէ, որ կա։ Նույն պատմությունը քաղաքի զուգահեռ թևում է։ Մելիք Ստեփանյան, Գարեգին Նժդեհ և դրա նրբանցքներից երեխաները կրկին հեռավորություն են հատում, Կապանի թիվ 2 ավագ դպրոցի փոխարեն թիվ 3 միջնակարգ կամ թիվ 7 հիմնական դպրոց հասնելու համար։
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031