Ընտանիքի միջազգային օրվա առթիվ Կապանի 6 բազմազավակ ընտանինքներ օգնություն ստացան
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » Ընտանիքի միջազգային օրվա առթիվ Կապանի 6 բազմազավակ ընտանինքներ օգնություն ստացան


Ընտանիքի միջազգային օրվա առթիվ Կապանի 6 բազմազավակ ընտանինքներ օգնություն ստացան

 

Հեղինակ.

 

Ընտանիքի միջազգային օրվա առթիվ Կապանի 6 բազմազավակ ընտանինքներ օգնություն ստացան[/center]
Ընտանիքի միջազգային օրվա առթիվ Կապանի 6 բազմազավակ ընտանինքներ օգնություն ստացան


Ընտանիքի միջազգային օրը Կապանի քաղաքապետրանը հանդես եկավ 5-ից ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին օգնություն ցուցաբերելու նախաձեռնությամբ։ Քաղաքում այդպիսի 6 ընտանիք կա, որոնցից երկուսը բնակվում են Շղարշիկ համայնքում։ Առաջին տունը, որ այցելեցինք՝ Անուշ Բաբասյանինն էր։ Այստեղ ընտանիքի ողջ հոգսն այս կնոջ ուսերին է. գրեթե չորս տարի է ամուսնալուծված է։ Սեփական 7 երեխաներից զատ, նրա խնամքի տակ են նաև ամուսնալուծված աղջիկն ու թոռնիկը։ Ամենափոքր բալիկը 6 տարեկան է։ Մանկապարտեզ հաճախել չի կարողացել. հնարավորություն չկար։ Սեփական փորձից ելնելով կինն իր երեխաներին սովորեցնում է կարևորել ուսումը, որ ժամանակին կարողանան իրենց ապահովել, ու նոր ամուսնանան։ Այս ընտանիքում խնդիրներն իրար գլխի են կուտակվել։ Տունն էլ տանիքի խնդիր ունի, խոնավության մեջ են ապրում։ Օգնությունը կնոջը շատ ուրախացրեց։

Ընտանիքի միջազգային օրվա առթիվ Կապանի 6 բազմազավակ ընտանինքներ օգնություն ստացան

Արթուրիկը Հակոբյանների ընտանիքի ամենափոքր զավակն է և հոր անունն է կրում։ Երեք քույր և երկու եղբայր ունի։ Երազում է մեծանալ և շտապօգնության մեքենա վարել, փրկել մարդկանց։ Բազմազավակ ընտանիքում անգամ չգիտեին, որ այսպիսի տոն գոյություն ունի՝ տոն նվիրված ընտանիքներին։ Լիլիթը տան մեծ երեխան է,օգնում է մայրիկին տնային գործերում և մյուսների դասերն է սովորեցնում, հստակ որոշել է ՝ մանկավարժ է դառնալու։ Հյուրերին հենց ինքը ընտանիքի կողմից շնորհակալություն հայտնեց։

Այս ընտանիքի ամենակարևոր խնդիրը ևս տանիքի նորոգումն էր։ Բազմազավակ մայրը նշում է, մնացածը ինքներս մի կերպ կհասցնենք, միայն տանիքի հարցը լուծվի։ Ապրում են նպաստի հաշվին, ընտանիքի հայրը դեռ մեկ ամիս է, ինչ աշխատանք է գտել։ Միևնույնն է, չեն տրտնջում։
Ընտանիքի միջազգային օրվա առթիվ Կապանի 6 բազմազավակ ընտանինքներ օգնություն ստացան

Դժվարություններն ու հոգսերը հաճախ շատ են խանգարում ընտանեկան երջանկությունը ամուր պահելուն, սակայն այս ընտանիքում թե երեխաներից և թե ծնողներից զգացվում էր, միևնույնն է, զգացմունքներն առաջնահերթ են։

Մարգարիտա Մանուկյան
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!