Գիտական 7 խոշոր բացահայտումներ, որոնք 2017-ին դուք, հավանաբար, չեք նկատել
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Գիտական 7 խոշոր բացահայտումներ, որոնք 2017-ին դուք, հավանաբար, չեք նկատել


Գիտական 7 խոշոր բացահայտումներ, որոնք 2017-ին դուք, հավանաբար, չեք նկատել

 

Հեղինակ. https://news.am/

 

Գիտական 7 խոշոր բացահայտումներ, որոնք 2017-ին դուք, հավանաբար, չեք նկատել

Անցնող տարին գիտության տեսակետից յուրահատուկ էր՝ տեղեկություն է հայտնվել նեյտրոնային աստղերի միաձուլման մասին, հայտնաբերվել են անհայտ ժամանակաշրջանի բյուրեղներ, ձեռք է բերվել հիպոթետիկ քվանտային հաղորդագրություն եւ շատ ու շատ այլ բաներ:



Ստորեւ ներկայացնում ենք այս տարվա մի քանի եզակի գիտական փաստեր, որոնք, մեր կարծիքով, առանձնահատուկ են կամ պարզապես ուշադրության արժանի են, հայտնում է Sciencealert-ը: 



Դուք, իհարկե, լսել եք նեյտրոնային աստղի պայթյունի մասին, բայց ի՞նչ կասեք սեւ անցքերի մասին



Հունիսին աստղագետների մի մեծ խումբ վերջապես տեսավ այն, ինչի մասին երկար ժամանակ ենթադրում էին՝ մեկ զույգ պտտվող, զանգվածեղ սեւ անցքեր, որոնք Երկրից  գրեթե 750 լուսատարի հեռավորության վրա են: Սա ենթադրելի իրադարձություն էր, որը պետք է տեղի ունենար 2 գալակտիկաների միաձուլումից հետո, եւ մինչեւ հիմա չկար աչքի համար տեսանելի դրա հաստատումը: Այսօր այն գոյություն ունի:



Փաստ. Ջրային արջերը բոլորիս կվերապրեն



Փափլիկ, զվարճալի ջրային արջերը (Milnesium tardigradum), որոնք գոյատեւման երկար պատմություն ունեն, հնարավոր է, Երկրի բնակչությունից երկար ապրեն: Նրանք անխախտելի են, մենք հետեւում ենք, թե նրանք ինչպես են ողջ մնում էքստրեմալ երաշտի պայմաններում չորանալով, էքստրեմալ ցրտի եւ նույնիսկ տիեզերական վակուումի պայմաններում: Այս տարի հրապարակված հետազոտությունը պատմում է նրանց եզակի հավերժության մասին, ջրային արջերը կարող են ողջ մնալ տիեզերքից մեզ վրա փլուզված ցանկացած ապոկալիպսիսի դեպքում՝ լինեն դրանք գամմա ճառագայթներ կամ աստերոիդներ:



Կյանքը՝ Երկրի վրա. այն կարող էին բերել երկնաքարերը



Աստղաֆիզիկոսների, քիմիկոսների, երկրաբանների անցկացրած հետազոտությամբ հաստատվում է, որ ավելի մեծ կշիռ է ձեռք բերում այն վարկածը, որ Երկրի վրա կյանքի առաջին սաղմերը տիեզերքից են եկել: Մի խումբ գիտնականներ պնդում են, որ Երկիր մոլորակի զարգացման վաղ փուլում մոլեկուլներն այնպես են ձեւավորվել, որ արտադրել են RNA պոլիմերներ: Հարկ է նշել, որ սա Երկրի վրա կյանքի մոդելի բավական ծանրակշիռ վարկած է:



Մարսում ձյուն է գալիս



Սա միակ մոլորակն է, որն ամբողջությամբ ռոբոտներով է բնակեցված, սակայն մենք դեռեւս կարմիր մոլորակի մասին մեծ թվով բան չգիտենք: Իհարկե, անհայտը երկարատեւ հետազոտության առարկա է, եւ դրան պետք է կոչված լինեն ապագայի թռիչքներն ու հետազոտությունները: Գիտնականները օգոստոսին Մարսի մթնոլորտում ինչ-որ յուրահատուկ բան են հայտնաբերել. մոլորակի վրա փոթորկի նվազում էր տեղի ունեցել, որի հետեւանքով մոլորակի մակերեւույթը ծածկվել էր սառույցի եւ եղյամի մանրագույն կտորներով: Իմանալով, թե այնտեղ ջուրը որքան քիչ է, գիտնականները նման բան չէին սպասում:



100-ամյա վաղեմության դեղը աուտիզմի բուժման զարմանալի արդյունքներ է ցուցադրել



Պատմության մեջ առաջին անգամ նիրհող հիվանդության սկզբունքն օգտագործող բժշկությունը փորձնական նախագիծ է փորձարկել աուտիզմով հիվանդ տղաների վրա: Արդյունքները զարմանալի էին. առաջին դոզայից հետո արդեն աուտիզմի ախտանիշները զգալիորեն կրճատվել են: Գիտնականների հայտարարությամբ՝ սա այն մասին է վկայում, որ չարժի վախենալ նոր մեթոդները կիրառելուց:



Ճեղքում շաքարային դիաբետի հետազոտության ոլորտում



Ապրիլին հետազոտողները հայտարարել են բջջի հատուկ տեսակի հայտնաբերման մասին, որը ինսուլին է արտադրում եւ անմիջապես ենթաստամոքսային գեղձում գտնվում: Այս կուսական բետա բջիջները 2-րդ տիպի դիաբետը հետազոտող գիտնականների համար գործունեության նոր դաշտ են բացել:



Ֆիզիկոսները բացահայտել են արքայազն Ռուպերտի կաթիլների գաղտնիքը



«Արքայազն Ռուպերտի կաթիլները» անհասկանալի կաթիլներ են, որոնք արտադրվում են հալված ապակին ջրի մեջ կաթիլ առ կաթիլ տեղադրելու ճանապարհով: Արդյունքում պղպջակներ են առաջանում՝ իրենց կլորացված հատվածում արտասովոր խիտ: Դրանք չեն ջարդվում նունիսկ հրացանից կրակելու դեպքում: 400 տարի շարունակ գիտնականները փորձում են որոշել, թե դա ինչպես է տեղի ունենում: Եվ վերջապես եզրակացության են հանգել:



2017-ի ամենավատ սմարթֆոններն ու այլ գաջեթները (ֆոտո)



2017-ի գիտության ամենահայտնի նորությունները. ասուպների ձայներից մինչեւ հունական առասպելներ (Ֆոտո)



2017-ի լավագույն սմարթֆոնները. iPhone X-ից մինչեւ Nokia 6 (Ֆոտո)



2017 թվականի բնական ֆենոմենալ կորուստները (ֆոտո, վիդեո)



National geographic. 2017-ի չբացահայտված գիտական գաղտնիքները



2017 թվականի կարեւոր գիտական հայտնագործությունները (վիդեո)



2017 թվականի ամենադաժան ահաբեկչական գործողությունները (վիդեո)


Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031