Մահացած զինծառայողի մայրը 7 տարի է` փորձում է պարզել որդու մահվան հանգամանքները
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Մահացած զինծառայողի մայրը 7 տարի է` փորձում է պարզել որդու մահվան հանգամանքները


Մահացած զինծառայողի մայրը 7 տարի է` փորձում է պարզել որդու մահվան հանգամանքները

 

Հեղինակ. https://news.am/

 

Մահացած զինծառայողի մայրը 7 տարի է` փորձում է պարզել որդու մահվան հանգամանքները

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոստացել է ուսումնասիրել 7 տարի առաջ բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայող Արթուր Ղազարյանի գործը, սակայն 1 տարի է անցել, ոչինչ չի արել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած զինծառայողի մայրը` Իրինա Ղազարյանը:



«Արթուր Դավթյանին հանդիպման ժամանակ պատմեցի, որ 2010 թվականի դեկտեմբերի 17-ին, որ տղայիս բերել են Մուրացանի հոսպիտալ, ինձ ասեցին, որ տղաս կոմայի մեջ է, գլխի մեջ ինչ-որ ուռուցք են հայտնաբերել, եկեք, տեսեք: Մենք գնացինք հոսպիտալ, այնտեղ տեսել եմ, որ տղայիս աչքերն արդեն չորացած են, մատները` կապտած են, ոտքերը` ընկած, շուրթի կողքը ճաքած էր եւ այլն: Փաստերն եմ ցույց տվել, նկարները ու ասում եմ, որ եթե հիվանդ է եղել, գլխին ուռուցք է եղել, ինչի է բժիշկը գրել, որ գլխին հարված է եղել, որը ոչ մի հիվանդության հետ կապ չունի եւ բութ գործիքով հարվածի հետեւանք է: Եթե հիվանդ է եղել, ձմեռային բուշլատը ինչի էր ամբողջովին արյան մեջ, չկային նաեւ նրա սապոգներն ու գլխարկը, ու այս ամեն ինչը մեկ-մեկ ներկայացնում եմ դատախազին, որը լսեց, լսեց ու ասեց, թե տիկին Իրինա մենք գործը կվերանայենք, կբացենք եւ ձեզ կտեղեկացնենք: Ուղիղ մեկ տարի է արդեն անցել, Արթուր Դավթյանը ոչ մի քայլ չի արել, ուղղակի պտիչկա դրեց, որ հանդիպել է մեզ հետ, անցավ, գնաց»,-պատմեց տիկին Իրինան` հավելելով, որ ինքը վստահ է, որ գործը նույնիսկ չեն էլ ուսումնասիրել:



Դրանից հետո Իրինա Ղազարյանը հանդիպել է Պնախարար Վիգեն Սարգսյանին, խնդրել նրան, որ գտնի եւ պատժի իր որդու մահվան մեղավորներին, սակայն վերջինս ասել է, որ ինքն իրավասու չէ. «Վիգեն Սարգսյանն ասաց, որ ինքը իրավասու չէ, չգիտի, ես էլ ասեցի, որ դուք, պարոն նախարար, եթե բանակում ծառայած լինեիք, իմանայիք` խրամատն ինչ է, բլինդաժն ինչ է, դիրքերը ինչ են, բանակի ներքին խոհանոցին գոնե մի փոքր ծանոթ լինեիք, էդ ժամանակվա մեր բանակի վիճակը էսպես չի լինի, ինքը կատաղեց, փրփրեց` թե տիկին Իրինա դուք պետք է ներողություն խնդրեք, ես էլ ասեցի, որ դուք պետք է գաք Կառավարության շենքի մոտ, ներողություն խնդրեք սպանված զինվորների ծնողներից: Դրանից հետո դուռը շրխկացրի, դուրս եկա»:



Տիկին Իրինան 3 ամիս առաջ դիմել է նաեւ նախագահին, սակայն մինչեւ այժմ ոչ մի պատասխան չի ստացել: Մահացած զինծառայողի մայրը հավելեց, որ մինչեւ մահ պայքարելու է, որպեսզի պարզի իր որդու մահվան հանգամանքները:



Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի տվյալների, ժամկետային զինծառայող Արթուր Սմբատի Ղազարյանը, 2010թ. դեկտեմբերի 15-ին իրեն վատ է զգացել, շուրջ 36 ժամ անց կորցրել է գիտակցությունը, տեղափոխվել հոսպիտալ: 2010թ. դեկտեմբերի 17-ին վիրահատվել է, դեկտեմբերի 21-ին մահացել` այդպես էլ գիտակցության չգալով: Քրեական գործի վարույթը կարճվել է հանցագործության միջադեպի բացակայության պատճառաբանությամբ:


Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031