Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն,  բուք և մառախուղ է.Լարսը փակ է
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն Լուրեր Սյունիքից եւ ոչ միայն ... » Նորություններ » Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն,  բուք և մառախուղ է.Լարսը փակ է


Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն,  բուք և մառախուղ է.Լարսը փակ է

 

Հեղինակ.

 




ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբեր 24-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի, Վայքի և Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:


Վարդենյաց լեռնանցքում բուք է:


Մասիսի, Արտաշատի ավտոճանապարհներին մառախուղ է,  տեսանելիությունը՝ 20-30 մ, Սիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում տեսանելիությունը 40-50 մետր է:


Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են  մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:


ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարության

լրատվական ծառայություն




ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 24-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: 


Դեկտեմբերի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում են տեղումներ և մառախուղ: 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն, իսկ Լոռու մարզում, Գեղրաքունիքի մարզի Վարդենիս քաղաքում և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին՝ թույլ ձյուն, Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է, Վարդենյաց լեռնանցքում՝ բուք: 


Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:


ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված մոտ 168 բեռնատար և 81 մարդատար ավտոմեքենա:







Источник: www.a1plus.am
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!

 

Թոփ Մուտք


«     2018    »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթկիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031