ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստին ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը:
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստին ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը:


ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստին ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը:

 

Հեղինակ.

 

ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստին ելույթով հանդես եկավ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը:


Անդրադառնալով Մշտական խորհրդում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ելույթին, որի մի հատվածը նվիրված էր ԼՂ հիմնախնդրին, ՀՀ Մշտական ներկայացուցիչը նշեց, որ ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ դրական առաջընթաց արձանագրելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանը ձեռնպահ մնա ռազմատենչ հայտարարություններից, ընդունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկները եւ իրականացնի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները:

Դեսպան Կիրակոսյանն ընդգծեց, որ ՀՀ-ն կիսում է համանախագահ երկրների նախագահների բոլոր հայտարարությունները եւ դիտարկում է Հիմնարար սկզբունքները, որպես ամբողջություն, որտեղ բոլոր սկզբունքները հավասարազոր են եւ չեն կարող իրականացվել ընտրովիության սկզբունքով:

ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծեց հակամարտության գոտում լարվածության աճի անթույլատրելիությունը եւ կարեւորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համապատասխան առաջարկները, այդ թվում՝ դիպուկահարների ետքաշումը եւ զինադադարի խախտումների հետաքննման մեխանիզմի ստեղծումը:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!