«Բարեւ Երեւանի»-ի ներկայացուցիչները` ընդդեմ ԿԸՀ-ի
Subscribe by RSS or Email
"Սոսի" հեռուստատեսություն » Նորություններ » «Բարեւ Երեւանի»-ի ներկայացուցիչները` ընդդեմ ԿԸՀ-ի


«Բարեւ Երեւանի»-ի ներկայացուցիչները` ընդդեմ ԿԸՀ-ի

 

Հեղինակ.

 

«Բարեւ Երեւանի»-ի ներկայացուցիչները` ընդդեմ ԿԸՀ-ի

«Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի ցուցակում ընդգրկված Դանիել Իոաննիսյանը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Վարչական դատարանում բողոքարկում են Երեւանի ավագանու ընտրությունների շրջանակներում ԿԸՀ անգործությունը:



Դանիել Իոաննիսյանը, մասնավորապես բողոքարկում է ԿԸՀ-ի կողմից իր` շուրջ 400 թերթի վրա տեղ գտած շուրջ 1000 ընտրախախտումների մասին վկայող` ԿԸՀ ներկայացվեծ նյութը չքննարկելու մասին որոշումը:



Զարուհի Փոստանջյանը բողոքարկում է ԿԸՀ անգործությունը կապված 4-րդ ընտրատարածքում տեղի ունեցած բազմաթիվ խախտումների հետ:



Դ. Իոաննիսյանի դիմումը կքննարկվի այսօր ժամը 15:00-ին, Զ. Փոստանջյանինը` 16:00-ին:



Նաեւ տեղեկացնում ենք, որ «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքն այսօր դիմելու է Վարչական դատարան` ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով:
Մեկնաբանություններ չկան

Ավելացնել մեկնաբանություն!